«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ՝  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական աշխատողների և տեղական կազմակերպությունների հիմնարար հմտությունների զարգացում» խորագրով եռօրյա վերապատրաստումներ:  

Նպատակն է ձևավորել դեռահասների և երիտասարդների բազմազան կարիքներին ավելի արագ արձագանքող համայնքներ ինչպես արտակարգ իրավիճակների ժամանակ, այնպես էլ դրանցից հետո: 

Եռօրյա վերապատրաստման թեմաներն ուղղված են հիմնարար հմտությունների զարգացմանը՝ ներառելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ երիտասարդական աշխատանք, հոգեկան առողջություն և հաշմանդամություն ունեցող դեռահասների ու երիտասարդների սոցիալական ներառում։  

 

Եռօրյա վերապատրաստումները անկացվելու են երկու խմբերով՝ 

1-ին խումբ՝ «Երիտասարդների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական հաստատություների ներկայացուցիչների կարողությունների զարգացում»: Դիմել կարող են երիտասարդների հիմնահարցերով զբաղվող տեղական հասարակական կազմակերպությունների և պետական հաստատությունների ներկայացուցիչներ ՀՀ բոլոր մարզերից և Երևան քաղաքից: 

2-րդ խումբ՝ «Երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացում»: Դիմել կարող են երիտասարդական աշխատողներ, ինչպես նաև երիտասարդների հետ աշխատող այլ մասնագետներ ՀՀ բոլոր մարզերից և Երևան քաղաքից:

Ե՞ՐԲ․ Վերապատրաստումների իրականացման ամսաթվեր․ 

Խումբ 1. Հունիսի 23-25, 2024թ.

Խումբ 2. Հուլիսի 5-7, 2024թ.

 

ՈՐՏԵ՞Ղ. Եռօրյա վերապատրաստումը տեղի կունենա Բեռլին Արթ հյուրանոցում (ք. Գյումրի, Հաղթանակի պողոտա 25)

Մասնակիցները կհյուրընկալվեն երկտեղանոց, երեքտեղանոց սենյակներում։

 

* Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները: 

** Վերապատրաստման եռօրյա դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել՝

  • 1-ին խմբի մասնակցության առցանց գրանցման հայտը,
  • 2-րդ խմբի մասնակցության առցանց գրանցման հայտը

Գրանցվելու վերջնաժամկետն է հունիսի 10-ը, ժամը` 18:00-ն:

Հարցերի և մանրամասների համար կարող եք կապ հաստատել վերապատրաստումների կազմակերպչական հարցերի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանի հետ` julieta.sargsyan@yic.am էլ.հասցեով կամ 093 301586 հեռախոսահամարով։

 

«Երիտասարդական աշխատողների և տեղական կազմակերպությունների հիմնարար հմտությունների զարգացում» ծրագիրն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ՝  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: