ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ՍՊԻՏԱԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատողի աշխատանքի համար։
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝
 Երիտասարդական աշխատող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 3 ամիս՝ մինչև երկու տարի երկարաձգման հնարավորությամբ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հունիսի 1, 2021 (1 ամիս փորձաշրջանով)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Լոռու մարզ, ք. Սպիտակ, «Սպիտակի երիտասարդների տուն» բաց      երիտասարդական կենտրոն

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք կենտրոնում ու կենտրոնի տարածքից դուրս:

Իրականացնել անհատական և խմբային երիտասարդական աշխատանք,

  • Կազմակերպել և իրականացնել թեմատիկ աշխատարաններ և միջոցառումներ՝ կենտրոնի տարածքում և դրանից դուրս,
  • Տրամադրել անհատական խորհրդատվություն և ուղղորդում,
  • Իրականացնել շարժական երիտասարդական աշխատանք,
  • Իրականացնել աութրիչ աշխատանք,
  • Աջակցել կենտրոնի կամավորներին՝ իրականացնելու աշխատարաններ և ակումբներ,
  • Պահպանել կապը գործընկեր կազմակերպությունների և կրթական հաստատությունների հետ, • Պահպանել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները և դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը,
  • Հավաքագրել և տրամադրել տեղեկատվություն տվյալների բազաների, կենտրոնի գործունեության գնահատման և տեսանելիության համար,
  • Մասնակցել կենտրոնի գործունեության տեսանելիության ապահովմանը,
  • Պահպանել կենտրոնի կարգուկանոնը և մաքրությունը, ապահովել գույքի բարվոք վիճակը,
  • Մասնակցել կենտրոնի աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

 ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտներում,
  • Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Երիտասարդական և ոչ – ֆորմալ կրթության ոլորտներում գիտելիքներ և փորձ,
  • Երեխայի / երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
  • Ուղղորդելու և խորհրդատվություն տալու հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի ու ռուսերենի բավարար իմացություն,
  • Թվային գրագիտություն:

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև Մայիսի 18-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ spitakyouthhouse@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Երիտասարդական աշխատող»: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և մանրամասների համար զանգահարեք «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:30 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 077 05 91 97:

«Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ծրագիրը իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: