ԵՆԿ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2021

Դեկտեմբերի 28-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադրման տարեդարձին նվիրված և տարեվերջյան ընթրիք-միջոցառումը։

Միջոցառման ընթացքում կայացավ ԵՆԿ ամենամյա մրցանակաբաշխությունը: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, ամփոփելով 2021 թվականը, շնորհակալություն հայտնեց կազմակերպության աշխատակազմի անդամներին իրենց բարխիղճ ու արհեստավարժ աշխատանքի համար և ներկայացրեց շնորհվող ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը։

ԵՆԿ մրցանակաբաշխության շրջանակներում 2021 թվականին ներկայացված անվանակարգերն և տիտղոսակիրներն են`

🏆 «Տարվա անդամ»՝ Կարեն Տերտերյան
🏆 «Տարվա աշխատակազմի անդամ»՝ Էմիլյա Եգանյան
🏆 «Տարվա երիտասարդական աշխատող» «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն՝ Անժելա Ջանոյան
🏆 «Տարվա երիտասարդական աշխատող» «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն՝ Ջավահիր Հակոբջանյան
🏆 «Տարվա գործընկեր-մեդիա ներկայացուցիչ»՝ Նունե Արևշատյան
Հատուկ անվանակարգ՝
🏆 «Աշխատակազմի տարվա բանակցող անդամ»՝ Լիլիթ Սինդոյան։