ԵՆԿ մրցանակաբաշխություն «Շնորհակալություն և Գլինտվայն» միջոցառում
Դեկտեմբերի 27-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության «Շնորհակալություն և գլինտվայն» մրցանակաբաշխության միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին պետական կառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ ու շահառուներ։
Միջոցառման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն ամփոփելով 2019 թվականը՝ հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար:
Հանձնվեցին նաև «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» և այլ տիտղոսներ։
Միջոցառումը ուղեկցվում էր տաք գինու հյուրասիրությամբ և հաճելի երաժշտությամբ: