ԵՆԿ ՀԿ տարեկան հաշվետու միջոցառում 2012
Երբ. Փետրվար 5, 2013
Նկարագրություն. 2013թ. փետրվարի 5 -ին, ԵՆԿ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ կազմակերպության 2012թ.-ի հաշվետու միջոցառումը: Միջոցառմանը հրավիրված էին հասարակական ոլորտի, Գյումրիում և Գյումրիից դուրս գտնվող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղի գործարարներ, ԵՆԿ ՀԿ-ի տեղական խորհրդատվական խորհրդի անդամները, ԵՆԿ ՀԿ-ի անդամները և միջազգային կամավորները:
Հանդիպումը բացեց ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, ով իր ողջույնի խոսքն հղեց ներկաներին և ներկայացրերց հանդիպման նպատակը, այնուհետև ԵՆԿ ՀԿ հիմնադիր անդամներից Գուրգեն Բալասանյանը ներկայացրեց կազմակերպության պատմությունն ու առաքելությունը, Նելլի Մինասյանը, ով հանդիսանում է ԵՆԿ ծրագրային բաժնի համակարգողը, ներկայացրեց 2012թ.-ի ընթացքում ԵՆԿ ՀԿ կատարած աշխատաքները:
Հաջորդիվ Աննա Եղոյանը` ԵՆԿ ՀԿ միջազգային խորհրդի նախագահը, ներկայացրեց մի նախաձեռնություն, որի մեկնարկը տրվեց հանդիպման ժամանակ, այն է «Երիտասարդների տուն» դրամահավաքային նախաձեռնությունը, որն ուղղված է ԵՆԿ-ի երկարաժամկետ կազմակերպական զարգացմանը` շարունակաբար ապահովելու կազմակերպության կողմից մատուցվող բարձրորակ ծառայությունների հասանելիությունը ավելի քան 200 երիտասարդների:
Հանդիպումն ավարտվեց ԵՆԿ միջազգային կամավորների կողմից պատրաստված ազգային աղանդերի եւ խմիչքի ճաշակումով: