ԵՆԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ 2018

Սեպտեմբերի42497097_2150540991645992_2210187786814750720_o 22-ին Երիտասարդների տանը տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ անդամների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց կազմակերպության ղեկավարում և վերահսկողություն իրականացնող մարմիների (նախագահ, միջազգային խորհրդ, վերստուգիչ) կողմից ծավալած գործունեության կիսամյակային հաշվետվությունները, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ծրագրերը և առաջիկայում պլանավորված գործողությունները, որին հաջորդեց նոր անդամների հետ ծանոթացումը և անդամության քարտերի հանձնումը:

Այունհետ հանդիպումը շարունակվեց ոչ ֆորմալ միջավայրում միջավայրում՝ հնարավորություն ընձեռելով կազմակերպության անդամներին միմյանց հետ շփվելու և հաճելի ժամանակ անցկացնելու:

42474870_2150541004979324_3884857039456829440_o    42534642_2150541328312625_5794510399608979456_n