ԵՄ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԿ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ

 53230845_2382881521745270_5443913387467603968_nՓետրվարի 23-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այցելեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, որի ընթացքում հանդիպեց ԵՆԿ աշխատակազմի անդամների հետ, ավելի մանրամասն ծանոթացավ կազմակերպության գործունեության ուղղություններին, ինչպես նաև իրակացված և ընթացիկ ծրագրերին:

Հաջորդիվ դեսպանն այցելեց ԵՆԿ ՀԿ-ի կողմից հիմնադրված «Երիտասարդների տուն», որը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ աշխատող առաջին կենտրոնն է Հայաստանում:

Այցելության ընթացքում դեսպանը ծանոթացավ կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին, երեխաների հետ տարվող առօրյա աշխատանքներին, ինչպես նաև շփվեց կենտրոնի սաների հետ, ովքեր հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել դեսպանին:

Հանդիպումների ընթացքում դեսպանը կարևորեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դերը երիտասարդների կրթման և համընդհանուր զարգացման գործում: Երիտասարդության հարցերը ԵՄ առաջնահերթություններից են և այս ուղղությամբ առաջիկայում հստակ քայլեր և ծրագրեր են իրականացվելու պետական և հասարակական տարբեր կազմակեեպությունների` այդ թվում նաև ԵՆԿ ՀԿ-ի հետ համատեղ:

52571359_2382884298411659_6648621885447733248_n  52586432_2382885251744897_7348624984018780160_n  52835808_2382884335078322_2251415667515326464_n  52771799_2382883401745082_1031415806061182976_n

Տեսնել ավելին…