25
Ապր 2020
ԵԿԾ կամավոր Պիա Կայ Սիլդի հրաժեշտի հավաքույթը
Տեղի ունեցավ Պիա Կայ Սիլդի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը, ով Հայաստան էր ժամանել Էստոնիայից և մեկ տարի շարունակ իր Եվրոպական կամավորական ծառայությունն էր իրականացնելու Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում:
Նա ներգրավված էր ԵՆԿ ՀԿ մի շարք գործունեություններում, ինչպիսիք են՝ «Երիտասարդների միջազգային օր» ծրագիրը, օգնել է ադմինիստրատիվ աշխատանքներում, ինչպես նաև մասնակցել է անիմացիայի դասընթացների:
Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Պիային հանձնվեց շնորհակալագիր և YouthPass հավաստագիրը` իրականացրած կամավորական աշխատանքի համար:🤗