ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

444ստռօնգ23754826_1753710354662393_5278876147172379528_nlogo YIC - !C logo-arm

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝

  1. Դեռահասների տարիքային զարգացման հոգեբանական առանձնահատկություններ
  2. Դեռահասների ծնողավարություն
  3. Դեռահասների առողջություն և հիգենիա
  4. Ներառականություն և աշխատանք հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար
  5. Սեռականություն և բռնություն դեռահասների հարաբերություններում
  6. Դեռահասների իրավունքներ և իրավախախտումներ

Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի առաջիկայում։

 

Դասընթացների ընդհանուր նպատակն է

Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։

 

Դասընթացներին կարող են մասնակցել.

  • Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ
  • Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ
  • Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ
  • Երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ
  • Իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
  • Մեդիա ոլորտի ներկայացուցիչներ
  • Այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ

Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների, սակայն առաջնայնություն կտրվի առաջին անգամ դիմող անձանց, ովքեր ուղղակի կապ կունենան համապատասխան թեմայի հետ։ Յուրաքանչյուր դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին հայտ։

 

Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20), հետևյալ օրերին՝

  1. Դեռահասների տարիքային զարգացման հոգեբանական առանձնահատկություններ-(12/05/2018)
  2. Դեռահասների ծնողավարություն-(13/05/2018)
  3. Դեռահասների առողջություն և հիգենիա-(19/05/2018)
  4. Ներառականություն և աշխատանք հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար-(20/05/2018)
  5. Սեռականություն և բռնություն դեռահասների հարաբերություններում-(26/05/2018)
  6. Դեռահասների իրավունքներ և իրավախախտումներ-(27/05/2018)

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:

 

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան էլեկտրոնային հայտեր, որոնց հղումները տրվում են ստորև․

  1. Դեռահասների տարիքային զարգացման հոգեբանական առանձնահատկություններ
  2. Դեռահասների ծնողավարություն
  3. Դեռահասների առողջություն և հիգենիա
  4. Ներառականություն և աշխատանք հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար
  5. Սեռականություն և բռնություն դեռահասների հարաբերություններում
  6. Դեռահասների իրավունքներ և իրավախախտումներ

Գրանցման հայտերը լրացնելու վերջնաժամկետններն են՝

Մայիսի 9-ը՝

  1. Դեռահասների տարիքային զարգացման հոգեբանական առանձնահատկություններ
  2. Դեռահասների ծնողավարություն

Մայիսի 17-ը՝

  1.  Դեռահասների առողջություն և հիգենիա
  2.  Ներառականություն և աշխատանք հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար

Մայիսի 24-ը՝

  1.  Սեռականություն և բռնություն դեռահասների հարաբերություններում
  2.  Դեռահասների իրավունքներ և իրավախախտումներ

Կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել youthhouse@yic.am էլ-հասցեին:

 

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: