«Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում»

Երբ. Սեպտեմբեր 2014 – Փետրվար 2015

Որտեղ.Գյումրի, Շիրակի մարզ

Նպատակ. Աջակցել Գյումրու երիտասարդական կյանքի բարելավմանը` տեղական երիտասարդական քաղաքականության մշակման և զարգացման միջոցով:

Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Գյումրու երիտասարդական խորհուրդ» ոչ-ֆորմալ փորձագիտական խմբի հետ համագործակցությամբ, իրականացրեց է «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Լիտվայի «Քաղաքականության հետազոտության ու վերլուծության ինստիտուտ»-ը անցկացրեց հետազոտություն` բացահայտելու Գյումրու երիտասադական քաղաքականության գերակայությունները և մշակելու տեղական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմներ:

Ծրագրի ռազմավարական նպատակներն էին`

1. Բացահայտել Գյումրիում երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները երիտասարդների կարիքների ուսումնասիրության և վերլուծության միջոցով` գոյություն ունեցող ռազմավարությունների և գործիքների հետ զուգահեռ:

2. Զարգացնել տեղական երիտասարդական քաղաքականություն և տարածել այն որպես Գյումրու քաղաքապետարանի համար երիտասարդության զարգացման հիմնական փաստաթուղթ` օգտագործելով լայնածավալ մասնակցային մեթոդներ:

3. Ապահովել մշակված երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմներ` թափանցիկ գործողությունների պլանավորման, տեսանելիության և մոնիտորինգի մեխանիզմների միջոցով:

Ծրագրի ընթացքում կատարվել են`

1. Գյումրիում առկա երիտասարդական քաղաքականության վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն, որից հետո միջազգային փորձագետների կողմից կատարվել է հավաքագրված տվյալների վերստուգում:

2. Միջազգային փորձագետների կողմից տեղական փորձագետ-հետազոտողների վերապատրաստման 5-օրյա դասընթացի կազմակերպում` վերջիններիս ներգրավելով հետազոտական` մասնավորապես երիտասարդական քաղաքականության տարբեր շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատանքներում:

3. Գյումրու երիտասարդական քաղաքականության շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպում, որոնց ընթացքում քննարկումների միջոցով կատարվել է իրավիճակի վերլուծություն և հետագա համագործակցության պլանի մշակում: Անցկացվել է սոցհարցում գյումրեցի 400 երիտասարդների հետ` համապատասխան սոցիոլոգի կողմից մշակված ընտրանքի:Կազմակերպվել են հանդիպումներԳյումրու մարզպետարանի, քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, մշակութային և սպորտային կազմակերպությունների հետ:

4. Հետազոտության արդյունքների վերաբերյալ զեկույցի (հայերեն և անգլերեն լեզուներով) հրատարակում:

5. Երևանում համաժողովի կազմակերպում և հետազոտության տվյալների ներկայացում:

Հետազոտական աշխատանքերի ընթացքում ԵՆԿ ՀԿ-ն համագործակցել է Գյումրու քաղաքապետարանի  և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ:

Հետազոտությունն իրականացվեց Նորվեգիայի Թագավորության դեսպանատան աջակցությամբ:

Տեսնել ավելին