ԳԵՔԶ համաժողով

Երբ. Մարտ 11, 2015

Որտեղ. ք. Երևան

Նպատակ. Երիտասարդական քաղաքականության շահագրգիռ կողմերին ներկայացնել «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի հեռահար և ռազմավարական նպատակները, ծրագրի շրջանակներում կատարված «Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» հետազոտության արդյունքները, ինչպես նաև Գյումրիում երիտասարդների կարիքների ուսումնասիրության և վերլուծության միջոցով բացահայտված երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները:

Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Գյումրու երիտասարդական խորհուրդը կազմակերպեցին համաժողով, որն իրականացվում էր «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի շրջանակներում:
Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի նպատակները և «Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» հետազոտության արդյունքները:
Հետազոտության արդյունքները ներկայացնելուց հետո տեղի ունեցավ քննարկում, հարց ու պատասխան, որի ժամանակ համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդես գալու իրենց առաջարկություններով և դիտարկումներով՝ հետազոտության արդյունքներն ամբողջականացնելու և վերջնական զեկույցի պատրաստման համար, որի շնորհանդեսը տեղի կունենա Գյումրիում ապրիլ ամսին:
Համաժողովին ներկա էին ՀՀ տարբեր նախարարությունների, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, դիվանագիտական և միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, կրթական հաստատությունների և ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ:

Տեսնել ավելին