Բացօթյա կինոդիտում

Սկսած 2011թ. ԵՆԿ ՀԿ-ի տեղական ծրագրերից է դարձել նաև  բացօթյա կինոդիտումը: Այն, համախմբում է երիտասարդներին  Գյումրու կենտրոնական այգում, որի ընթացքում ցուցադրվում են բազմաժանր ֆիլմեր և կազմակերպվում քննարկումներ:

2015 թ. օգոստոսի 19 -ին Գյումրու կենտրոնական այգում անցկացվեց հերթական բացօթյա կինոդիտումը, որի ընթացքում ցուցադրվեց 2007 թ. արտադրված «Ուղևորություն դեպի Դարջիլինգ» ֆիլմը՝ կոմեդիա – դրամայի ժանրից: