ԱՎԱՐՏՎԵՑ ԵՆԿ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ և ՀԵԾԱՆՎԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Սեպտեմբերի 13-ին «Էմիլի Արեգակ» կենտրոնում տեղի ունեցավ «ԵՆԿ աղջիկների առաջնորդության և հեծանվավարություն» ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ծրագրի մասնակիցները հեծանիվներով կատարեցին վարժանքներ, ցուցադրեցին իրենց հմտությունները: Միջոցառումը փոքրիկ տոնախմբությամբ շարունակվեց «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում, որտեղ ծրագրի մասնակիցներն ու մարզիչները պարգևատրվեցին հավաստագրերով և շնորհակալագրերով:
*Հիշեցնենք, որ «Աղջիկների առաջնորդության և հեծանվավարության ծրագիրը» իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից «Խաղաղության կորպուս – Հայաստան»-ի և «Էմիլի Արեգակ» կենտրոնի հետ համագործակցությամբ։

4    x    9  13  14

 

 

    Տեսնել ավելին…