Ապրիլմեկյան ֆլեշմոբ

Երբ. Ապրիլ 1, 2011

Նկարագրություն. 2011թ., ապրիլի 1-ին, Գյումրիի Ռիժկովի անվան ճեմափողոցում ԵՆԿ ՀԿ նախաձեռնությամբ անցկացվեց ֆլեշմոբ, որը նվիրված էր հումորի միջազգային օրվան: Նպատակն էր ուրախանալ և ժպիտներ պարգևել անցորդներին:

Ֆլեշմոբին մասնակցելու պարտադիր պայմանն էր ունենալ «տազիկ», քանի որ պետք է բոլոր մասնակիցներով նստեին և «լվանային» ոտքերը:

Մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես էր եկել տարբեր կերպարներով` ծիծաղելի հագուստ, դիմակ և այլ աքսեսուարներ, որոնք ժպիտ առաջացրեցին անցորդների դեմքերին:

Տեսնել ավելին