«ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԸ» (GLOW) ՃԱՄԲԱՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՄՐՑՈՒՅԹ

Տեխնիկական առաջադրանք «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) ճամբարի կրթական ծրագրի համակարգողի

 

Մրցույթի առարկա․ «Աշխարհն առաջնորդող աղջիկները» ճամբարի կրթական ծրագրի համակարգող

Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ

Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում

Առաջադրանքի տևողություն․ 4 ամիս (սեպտեմբեր 30, 2023 թ․ – հունվար 30, 2024 թ.)

Աշխատանքային օրերի քանակ: 10 օր, (80 ժամ)

 

Ծրագրի նկարագիր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս.  Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մցույթ «Աշխարհն առաջնորդող աղջիկները» կրթական ծրագրի համակարգողի համար.

GLOW (աշխարհն առաջնորդող աղջիկները) ճամբարը նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում հզորացնել 13-15 տարեկան դեռահաս աղջիկներին՝ երկու 7-օրյա ԳԼՕ ճամբարների միջոցով: Ճամբարն իրականացվելու է երկու տարի, յուրաքանչյուր տարում՝ մինչև 40 մասնակից, ընդհանուր՝ 80 աղջիկ: Ճամբարի առաջնային նպատակն է երիտասարդ աղջիկներին ապահովել հիմնական առաջնորդության հմտություններով՝ միաժամանակ ընդգծելով կանանց կարևոր դերը ղեկավար պաշտոններում: Փորձը հարստացնելու և երիտասարդների շրջանում առաջնորդության զարգացումը խրախուսելու համար 4 երիտասարդներ, որոնք նախկինում անցել են երիտասարդ համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման դասընթացը, յուրաքանչյուր փուլում կներգրավվեն որպես ճամբարի ջոկատավարներ:

Ճամբարի ընթացքում աղջիկները նաև կզարգացնեն իրենց սեփական զրոյական բյուջեով համայնքային հետ-ԳԼՕ նախագծերը՝ ԳԼՕ ծրագրերի նախագծման և ղեկավարման համակարգողի աջակցությամբ, ճամբարի ընթացքում և հետո: Ընթացքն ու արդյունքները կներկայացվեն սոցիալական ցանցերում։ Ճամբարների ավարտից հետո մասնակիցները երեք ամիս ժամանակ կունենան իրականացնելու իրենց հետ-ԳԼՕ համայնքային ծրագրերը:

 

Աշխատանքային պարտականությունները՝

  • Նախկին տարիների կրթական ծրագրերը թարմացնել, համապատասխանեցնել ներկա իրավիճակին,
  • Կրթական ծրագիրը ներկայացնել ջոկատավարներին,
  • Ջոկատավարների հետ իրականացնել նախապատրաստական աշխատանքներ,
  • Իրականացնել դերաբաշխում կրթական ծրագրի անցկացման համար,
  • Պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ գրենական պարագաները,
  • Անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել ջոկավարներին կրթական ծրագրի իրականացման գործում,
  • Վերահսկել կրթական ծրագրի որակյալ իրականացումը,
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել ճամբարին վերաբերվող այլ հարցերում,
  • Մասնակցել ճամբարի աշխատակազմի ժողովներին,

 

Կարողություններ՝

  • Երիտասարդների հետ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
  • Թիմի հետ աշխատելու կարողություն,
  • Ճամբարների մասնկացության և կազմակերպման փորձ,
  • Գերազանց վերլուծական և հաշվետվություններ գրելու, ներկայացնելու հմտություններ,
  • Ոչ ֆորմալ ուսուցման փորձառություն,
  • Նախկինում GLOW ճամբարի մասնակցությունը կդիտակվի որպես առավելություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ. (MS Word Excel, PowerPoint; web applications)

 

Վճարում․

Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։

Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 140 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։

Եվրո – ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:

 

Դիմելու կարգ․

Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը։

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. սեպտեմբերի 15-ը, ժամը 18:00-ն:

 

Հայտերի գնահատում․ 

Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը։

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները:

Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց – հանդիպում՝ տեսազանգի միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել կրթական ծրագրի համակարգող Մարգարիտա Գրիգորյանի հետ՝ զանգահարելով +37433177555 հեռախոսահամարին (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն) կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:

 

ԵՆԿ հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։

«Երիտասարդները գործելիս.  Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է հզորացնել և կրթել երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին ակտիվորեն մասնակցելու Հայաստանում քաղաքացիական և հասարակական կյանքում։

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ պատասխանատու է ծրագրի իրականացման համար։