ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ
ՎԱՅՐԸ՝ Վրաստան
ՕՐԵՐԸ՝ մարտի 1-8, 2018
ԾՐԱԳԻՐՆ իրականացվում է՝ երիտասարդական աշխատողներին հաղորդակցության և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտությունների նոր գործիքակազմով զինելու համար, որը կօգնի ինչպես անհատական կյանքում, այնպես էլ համայնքում իրենց ներգրավվածությունը և աշխատանքի որակը բարձրացնելու համար։
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր նոր են մուտք գործել հասարակական ոլորտ։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
• 30 եվրո
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունվարի 22-ը, ժ. 18:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):