Այս տարվա ԵՆԿ վերջին արշավը

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած այս տարվա վերջին ճանաչողական արշավը:
ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցը սկսեցին Խոր Վիրապից, շարժվեցին դեպի Արենի գինու գործարան՝ գինու համտեսի, ապա բացահայտեցին Նորավանքն ու եզրափակեցին օրը գեղատեսիլ Ջերմուկում։

Արշավի լուսավոր նկարները կիսվում ենք մեր հետևորդների հետ՝ ակնկալելով Ձեր ակտիվ մասնակցությունը մեր գալիք արշավներին։