Հիմնադրման ամսաթիվը՝ դեկտեմբեր 2008
Պետական գրանցման ամսաթիվը՝ 22.09.2009
Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոնը երիտասարդական աշխատանքի բնագավառում փորձ ունեցող և այդ ոլորտում ճանաչված մի խումբ երիտասարդների կողմից հիմնադրված հասարակական կազմակերպություն է:
ԵՆԿ-ի տեսլականը՝
Նախաձեռնող, մրցունակ և բարեկեցիկ երիտասարդ։
ԵՆԿ–ի առաքելությունը`
Նպաստել երիտասարդների կյանքի որակի բարձրացմանը` երիտասարդակենտրոն մոտեցմամբ։
ԵՆԿ գործունեության հիմնական ուղղությունները`
- Աջակցել երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը.
- ներգրավել երիտասարդներին շարունակական ոչ ֆորմալ կրթական
գործընթացներում,
- զարգացնել առողջ ապրելակերպի մշակույթը երիտասարդության շրջանում,
- մեծացնել երիտասարդության մասնակցությունը մշակութային
կյանքում,
- բարձրացնել երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում:
- ներգրավել երիտասարդներին շարունակական ոչ ֆորմալ կրթական
- Խթանել երիտասարդների նախաձեռնողականությունը.
- մեծացնել երիտասարդների դերը հասարակական հիմնախնդիրների լուծման գործում,
- աջակցել երիտասարդների նորարար գաղափարների իրականացմանը,
- աջակցել երիտասարդների ձեռներեցությանը,
- զարգացնել կամավորության մշակույթը երիտասարդության շրջանում:
- Նպաստել հասարակության մեջ երիտասարդության դերի բարձրացմանը.
- բարձրացնել երիտասարդների իրավագիտակցության մակարդակը,
- ամրապնդել երիտասարդների և որոշում կայացնողների միջև
երկխոսությունը,
- իրազեկել հանրությանը երիտասարդության հիմնախնդիրների մասին,
- պաշտպանել երիտասարդների շահերն ու իրավունքները: