Poverty-exhibition-1-1024x680
Երբ. Դեկտեմբեր 2010թ. – Մարտ 2011թ. Նպատակ. Կենտրոնացնել հայ բնակչության ուշադրությունը երկրի աղքատության և աղքատության նվազեցման վրա՝ օտարերկրացիների և, հատկապես Հայաստանում հյուրընկալվող ԵԿԾ կամավորների տեսակետից: Այն նաև նպատակաուղղված էր ընդգծելու ԵԿԾ ծրագրերի տեղական ազդեցությունը և հայ երիտասարդների ներգրավվածությունը ԵԿԾ-ում: Նկարագրություն. Լուսանկարները ցուցադրվեցին շրջիկ ցուցահանդեսի շրջանակներում մի քանի քաղաքներում, այդ թվում` Գյումրիում, Դիլիջանում, Վարդենիսում, Վանաձորում, Երևանում, Գորիսում, Ստեփանավանում, յուրաքանչյուր քաղաքում կանգ առնելով մոտավորապես մի շաբաթ: “Աղքատությունը Եվրոպական Կամավորների Աչքերով” շրջիկ ցուցահանդեսը անցկացվեց Կարողություն և Զարգացում հանուն Քաղաքացիական Հասարակության ՀԿ-ի Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոն ՀԿ-ի, Դիլիջանի ...


You-are-able-media-1-1024x767
Երբ. Օգոստոս 2011թ. - Փետրվար 2012թ. Նպատակ.  Խթանել կամավորական աշխատանքը, երիտասարդների շրջանակներում կամավորական նախաձեռնողականությունն ու կամավորական աշխատանքի ճանաչումը տեղական եւ միջազգային մակարդակներում: Նկարագրություն. Դիմում հայտերի հիման վրա ընտրված 10 երիտասարդները, ովքեր անցան  լրագրողական արվեստի նախապատրաստական դասընթաց Ցայգ հեռուստաընկերությունում, պատրաստեցին և հանձնեցին հեռարձակման 10 հաղորդաշար հետևյալ բովանդակությամբ. - Երիտասարդական քաղաքացիական ակտիվություն. Հնարավորություններն ու խոչընդոտները, - Կամավորության էությունը. Կամավորությունը որպես երիտասարդական ակտիվության խրախուսման միջոց, - Կամավորության ընկալումը տեղական համայնքում եւ երիտասարդների շրջանակներում, - Կամավորության սոցիալ-մշակութային և քաղաքական խոչընդոտները, - Կամավորությա...


Volunteering-in-Videos-1
Երբ. Հունիս - Օգոստոս, 2010թ Նպատակ. Խթանել կամավորությունը որպես քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ապահովող միջոց , ինչպես նաև խրախուսել ԶԼՄ-ների կիրառումը որպես հասարակության կարծիքն արտահայտող նորարար միջոց: Նկարագրություն. Ծրագիրը կոչ արեց հայ անհատներին և կազմակերպություններին ոգեշնչվել և միմյանց օգնության ձեռք մեկնելով՝ ցույց տալ, թե ինչ են կարող անել ազգի ապագայի համար: Ըստ մեզ, այս հարցերը լուսաբանելու լավագույն միջոցն էր երիտասարդների կամավորության խնդրի վրա կետրոնացած` “Կամավորությունը Տեսաֆիլմերով” անվանումը կրող տեսահոլովակների առցանց մրցույթը: Մրցույթի նպատակն էր պարգևատրել երիտասարդի կողմից կամավորության խորագրով պատրաստած սիրողական տեսահոլովակները: Ծրագիրը նաև նպատակաուղղված էր երիտասարդների կողմից կամավորության ճանաչմանը, օգտագործելով մի միջոցր, ...


Endless-Bazar-1-1003x1024
Երբ. Մայիս 19 – Հունիս 01, 2009 Նպատակ. Ծրագրի նպատակն էր նպաստել միջմշակութային երկխոսությանը և ներկայացնել հայ հասարակությանը Գերմանական ժամանակակից արվեստը` տարածելով բազմամշակույթ հասկացությունը Հայաստանի մարզերում մասնավորապես, Գյումրիում և Վանաձորում: Նկարագրություն.  Ծրագիրն իրականացվեց «Գերմանական շաբաթներ Հայսատանում» ծրագրի շրջանակներում:14 օրվա ընթացքում այն հյուրընկալեց մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ գերմանացի նկարիչ Հարալդ Շլութիգին: Ֆոտոլրագրողը ցանկություն հայտնեց Գյումրիում կազմակերպել ցուցահանդես, որի ընթացքում նա հնարավորություն կունենար ցուցադրել Աֆղանստանի Քաբուլ քաղաքում իր լուսանկարած ֆոտոնկարերը: Գերմանիայի դեսպանի և ԶԼՄ-ների նեկայությունը ցուցահադեսի բացմանը արդեն իսկ մեծ հաջողություն էր ծրագրի համար: Ծրագրի 14 օրը անցան հագեցած. դ...


Stranger-Festival-1-1024x682
Երբ. Սեպտեմբեր5 - 12, 2009թ. Նպատակ. Նպաստել միջմշակութային երկխոսությանը և տարածել բազմամշակույթ հասկացությունը Գյումրու պատանիների միջև: Նկարագրություն. 7-օրյա փառատոնի ընթացքում Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում ցուցադրվեցին ամբողջ աշխարհի երիտասարդների կողմից պատրաստած հազարավոր տեսահոլովականերից լավագույնները: Ընտրված տեսահոլովակները իրենցից ներկայացնում էին երիտասարդների երազանքների, մտավախությունների և մեզանից յուրաքանչյուրին ուղղված հարցերի լավագույն պատկերում: Աշխարհի տարբեր ծայրերից ընտրված տեսահոլովակները մի սերունդ բնութագրող դրվագներ էին: Ծրագրի 7 օրերի ընթացքում ցուցահանդեսը հյուրընկալեց 160 – 175 այցելուների: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ:  ...