ք. Գյումրի, Շահումյան 69               BikeLife.Gyumri info@bikelife.am                                BikeLife.Gyumri  095 91 91 97                                   BikeLife.Gyumri «Get a bike, get a life» Սոցիալական ձեռնարկատիրություն 2019 թվականի հունվարից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Get a bike, get a life» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը, որի շրջանակում ցանկանում ենք Գյումրիում զարգացնել հեծանվավարության մշակույթը, ստեղծել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ: Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրում և նրա շրջակայքում՝ նպաստելով երիտասարդների կյանքի որակի և շրջակա միջավայրի բարելավմանը, համայնքի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զա...


Ուրբաթօրյա սրճարանը ԵՆԿ ՀԿ-ի տեղական ծրագրերից է, որը նախաձեռնվել է կազմակերպության «Եվրոպական կամավորական ծառայության» (ԵԿԾ) կամավորների կողմից և իրականացվում է 2013 թվականից։ «Ուրբաթօրյա սրճարանը» տեղի է ունենում ամսական երկու անգամ (ուրբաթ օրե-րին), որի շրջանակներում ընտրվում են թեմաներ՝ երաժշտություն, պոեզիա, նկարչություն, թատրոն, խաղեր և այլն։ Միջոցառման ժամանակ ԵՆԿ գրասենյակը վերածում է «սրճարանի», որտեղ և անցկացվում է «Ուրբաթօրյա սրճարանը»: Միջոցառման անբաժան մասն է կազմում կազմակերպության միջազգային կամավորների կողմից պատրաստված կերակրատեսակների հյուրասիրությունը։       ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ՝ 2015    2016    2017   2018   2019...


ԵՆԿ ՀԿ գործունեության ուղղություններից է նպաստել երիտասարդների լեզվական, հաղորդակցման հմտությունների և բիզնես կարողությունների զարգացմանը՝ երիտասարդների համար լեզվի, մշակութային և ձեռներեցության ակումբների կազմակերպման միջոցով: Այժմ ԵՆԿ ՀԿ-ում գործում են հետևյալ ակումբները՝       1.Լեզուների ակումբներ Թուրքերենի ակումբ Գերմաներենի ակումբ Անգլերենի ակումբ (սկսնակ և միջին մակարդակ) - 2014-2017, 2018 Ֆրանսերենի ակումբ (սկսնակ և միջին մակարդակ) 2. Ազգային պարերի ակումբ 3. Գրքի ակումբ 4. Ձեռքի աշխատանքների ակումբ    ...


Մշտապես կարևորելով երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը տարբեր ժամանցային միջոցառումներում և նպատակ ունենալով բացահայտել Հայաստանի պատմական և տեսարժան վայրերը, պարբերաբար կազմակերպում է ճանաչողական արշավներ:               Արշավ ԵՆԿ-ի հետ 2016 Արշավ ԵՆԿ-ի հետ 2017 Արշավ ԵՆԿ-ի հետ 2018...