5 Հունիսի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի` ա) համակարգողի և բ) երկու երիտասարդական աշխատողների թափուր հաստիքների համար։

 

 

ա) ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Կենտրոնի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 6 ամիս՝ մինչև երեք տարի երկարաձգման հնարավորությամբ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հուլիսի 1, 2020 (1 ամիս վճարվող փորձաշրջանով)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Լոռու մարզ, ք. Սպիտակ, «Սպիտակի երիտասարդների տուն» բաց      երիտասարդական կենտրոն

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի գործունեության և աշխատակազմի համակարգում ու վերահսկում (մանրամասն նկարագրությունը կարող եք տեսնել հղման ներքո):

 

բ) ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Երիտասարդական աշխատող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 5 ամիս՝ մինչև երեք տարի երկարաձգման հնարավորությամբ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հուլիսի 1, 2020 (1 ամիս փորձաշրջանով)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Լոռու մարզ, ք. Սպիտակ, «Սպիտակի երիտասարդների տուն» բաց      երիտասարդական կենտրոն

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք կենտրոնում ու կենտրոնի տարածքից դուրս (մանրամասն նկարագրությունը կարող եք տեսնել հղման ներքո):

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունիսի 15-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով` «Հաստիքի անվանում_անուն,ազգանուն»:

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:

«Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ծրագիրը իրականացվում է Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի և Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԵՆԿ) տեղական և միջազգային երիտասարդական աշխատանքի բնագավառում փորձ ունեցող և այդ ոլորտում ճանաչված մի խումբ երիտասարդների կողմից 2008թ.-ին հիմնադրված հասարակական կազմակերպություն է: ԵՆԿ-ի առաքելությունն է նպաստել երիտասարդների կյանքի որակի բարձրացմանը` երիտասարդակենտրոն մոտեցմամբ: