2 Հունիսի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ծրագրի համակարգող

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ ծրագրի համակարգողի թափուր հաստիքի համար

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Տղամարդկանց և կանանց իրավահավասարություն, Մարդու իրավունքներ, Երեխաների իրավունքներ (ազգային և միջազգային մակարդակում)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ՝ 5 – օրյա

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՌԵԺԻՄ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ լրիվ աշխատաժամանակ, 40 ժամ շաբաթական

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 3 տարի

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ Հուլիս 15, 2020 (2 ամիս փորձաշրջանով՝ ծախսերի փոխհատուցմամբ)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ Գյումրի, Շահումյան 69, ԵՆԿ ՀԿ գրասենյակ

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության նախագահ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր ծրագրի համակարգում

  • Համակարգել ծրագիրը՝ համաձայն մշակված գործողությունների պլանի և ժամանակացույցի,
  • Ապահովել կապը և հաղորդակցությունը ծրագրի գործընկերների միջև,
  • Կազմակերպել և իրականացնել հանդիպումներ ծրագրի շահագրգիռ կողմերի հետ,
  • Ղեկավարել ծրագրային թիմը և անհրաժեշտության դեպքում անցկացնել աշխատակազմի ժողովներ,
  • Ապահովել ծրագրի որակի ապահովման և քաղաքականության մշակման բաղադրիչները,
  • Իրականացնել ծրագրի ընթացիկ մոնիթորինգը և գնահատումը,
  • Կազմակերպել և համակարգել տեղեկատվական արշավներ, տեղական և միջազգային ուսումնական այցեր, սոցիալական հոլովակների պատրաստումը և հանրայնացումը,
  • Հետևել և մշտապես տեղեկացված լինել ոլորտում տեղի ունեցող զարգացումներին, փոփոխություններին ու օրենսդրական կարգավորումներին, ներգրավվել ոլորտային ցանցերում և զարգացնել մասնագիտական կարողությունները,
  • Նախապատրաստել և ներկայացնել ծրագրի հետ կապված փաստաթղթերը,
  • Ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների ամսական հաշվետվություններ,
  • Ապահովել ծրագրի միջանկյալ և վերջնական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը,
  • Պատրաստել և արխիվավորել ծրագրի փաստաթղթերի փաթեթը,
  • Ապահովել ծրագրի գործողությունների տեսանելիությունը և արտաքին ներկայացուցչություն,
  • Մասնակցել ԵՆԿ ՀԿ աշխատակազմի ժողովներին:

 

«Ընտանեկան անկյուն» ռեսուրսային կենտրոնի համակարգում

  • Կազմակերպել և համակարգել ռեսուրսային կենտրոնի գործարկումը և ընթացիկ աշխատանքները,
  • Կազմակերպել և վերահսկել ռեսուրսային կենտրոնում անցկացվող միջոցառումները (աշխատարաններ, հանդիպումներ և այլն), անհրաժեշտ փաստաթղթերը և գործընթացները (օրակարգ, դիմումներ, գրացում, հետազոտական տվյալներ),
  • Վերահսկել ռեսուրսային կենտրոնի գույքն ու ռեսուրսները,
  • Կազմակերպել ռեսուրսային կենտրոնի առօրյա փաստաթղթավարությունը,

 

Անհրաժեշտության դեպքում ծրագրի շրջանակներում ստանձնել այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մարդու իրավունքների, կրթության, սոցիալական աշխատանքի, հանրային կառավարման կամ հարակից բնագավառներում առնվազն բակալավրի աստիճան,
  • Առնվազն 3 տարվա ծրագրերի համակարգման փորձ (աշխատանքի թեմատիկ ոլորտում աշխատանքային/ փորձաշրջանի/ կամավորության փորձը կդիտվի առավելություն),
  • Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
  • Հաղորդակցման և ներկայաուցչական հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ:

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունիսի 20-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի համակարգող_անուն ազգանուն»:
Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև ներկայացնել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: