26 Փետրվարի, 2020

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱՅՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

 


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Youth Participation Academy

 

ՎԱՅՐԸ՝ Դաուգիրդիշկես, Լիտվա

 

ՕՐԵՐԸ՝ ապրիլի 20-27, 2020

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է երիտասարդական քաղաքականության շահագրգիռ կողմերին, երիտասարդական խորհուրդների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել քննարկելու երիտասարդական քաղաքականության մշակման, համակառավարման, իրականացման հարցերը, բարձրացնել վերջիններիս կարողությունները՝ իրենց համայնքներում երիտասարդական քաղաքականությունը կյանքի կոչելու համար:

Մասնակիցները կզարգացնեն իրենց կարողությունները երիտասարդական քաղաքականության մշակման, երիտասարդության իրավիճակի հետազոտության, որոշումների կայացման գործընթացում երիտասարդների ակտիվ մասնակցության, արդյունավետ ներկայացուցչության ոլորտներում, ինչպես նաև կծանոթանան երիտասարդների մասնակցության ազգային և եվրոպական մոդելներին, կընդլայնեն իրենց գործնական ցանցը, կբարելավեն հաղորդակցության, մեդիայի հետ աշխատելու հմտություններն ու կփոխանակվեն միմյանց հետ ունեցած փորձով և գիտելիքներով: 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, ակտիվ երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են դասընթացի թեմայով:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: 

Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 4 մասնակցից:

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Փոխհատուցումը կիրականացվի ծրագրից հետո՝ բանկային փոխանցմամբ: Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում է ծրագրի կողմից:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից: 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մարտի 2-ը, ժամը 20:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):