26 Փետրվարի, 2020

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ SPARK!

ՎԱՅՐԸ՝ Նովի Գիերալդով, Լեհաստան

ՕՐԵՐԸ՝ մարտի 30 – ապրիլի 7, 2020

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է զորացնել երիտասարդական աշխատողներին և բարձրացնել նրանց կարողությունները՝ նախաձեռնելու, աջակցելու և իրականացնելու սոցիալական նախաձեռնություններ և ծրագրեր երիտասարդների համար և երիտասարդների մասնակցությամբ, որոնք հիմնված են երիտասարդության և համայնքի կարիքների վրա՝ շեշտը դնելով սոցիալական ձեռնարկատիրության վրա:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, մենթորներ և ուսուցանողներ, ովքեր հետաքրքրված են սոցիալական ձեռնարկատիրությամբ և առօրյա աշխատանք են կատարում երիտասարդների հետ:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: 

Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 3 մասնակցից:

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Փոխհատուցումը կիրականացվի ծրագրից հետո՝ բանկային փոխանցմամբ: Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում է ծրագրի կողմից:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից: 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մարտի 1-ը, ժամը 20:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):