18 Փետրվարի, 2020

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Agents of change

ՎԱՅՐԸ՝ Գոլվեյ, Իռլանդիա

ՕՐԵՐԸ՝ ապրիլ 27 – մայիս 1, 2020


ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Երիտասարդական աշխատողների կողմից երիտասարդների զորակցման պատմությունների և փորձի փոխանակում;
  • Կիսվել փորձառությամբ և գործիքակազմով, որոնք կարող են կիրառվել առօրյայում՝ նպաստելով երիտասարդների զորակցմանը;
  • Ուսումնասիրել երիտասարդական աշխատանքի կարիքները՝ երիտասարդների զորակցման համար;
  • Բացահայտել երիտասարդական աշխատանքում հանդիպող խոչընդոտները և փնտրել լուծումներ;
  • Մշակել երիտասարդների համար զարգացնող, զորակցող դասընթաց;
  • Բացահայտել Էրազմուս+ ծրագրի արժեքները՝ որպես երիտասարդների զորակցման համար անհրաժեշտ գործիք:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, մենթորներ և այլ մասնագետներ, ովքեր անմիջապես աշխատում են երիտասարդների հետ:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: 

Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 820 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով (բանկային փոխանցում ծրագրի ավարտից հետո): Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում է ծրագրի կողմից:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 70 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուների համար մասնակցության վճարը կազմում է 50 եվրո:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ փետրվարի 23-ը, ժամը 20:00-ն: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):