12 Փետրվարի, 2020

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ CARE ABOUT FUTURE

ՎԱՅՐԸ՝  Շերեգեշ, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան

ՕՐԵՐԸ՝ ապրիլի 2-8, 2020

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը կլիմայական փոփոխությունների վերաբերյալ և բացահայտել ուղիներ՝ աշխարհագրական սուղ պայմանները որպես զբոսաշրջային հնարավորություն օգտագործելու համար:

Ծրագրի ընթացում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Սիբիր երկրամասի աշխարհագրական յուրահատկություններին և զբոսաշրջային հարուստ փորձառությանը:

Ծրագիրը կիրականացվի ոչ-ֆորմալ կրթության մեթոդներով: Մասնակիցները հնարավորություն կունենան Մոսկվա-Շերեգեշ գնացքով ճանապարհորդելու արդյունքում բացահայտելու Ռուսաստանի բնական գեղեցկությունը և շփվելու այլ ճանապարհորդների հետ: Ծրագրի որոշ տարրեր իրականացվելու են գնացքում ճանապարհորդելու ընթացքում, օրինակ՝ միջմշակութային միջոցառում:

Մասնակից երկրներն են՝ Հայաստանը, Ավստրիան, Ռուսաստանը, Թուրքիան և Լատվիան:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  16 – 18 տարեկան երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են աշխարհագրությամբ, զբոսաշրջությամբ և սիրում են ձմեռային սպորտը:

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է:  

Խումբը բաղկացած է լինելու 6 մասնակցից և 1 թիմ լիդերից:

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 530 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Փոխհատուցումը կիրականացի ծրագրի ընթացքում:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 35 եվրո

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ փետրվարի 21-ը, ժամը 13:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):