7 Փետրվարի, 2020

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝   Supporting the Entrepreneurship Journey (SEJ)

ՎԱՅՐԸ՝ Ռասկաֆրիա, Իսպանիա

ՕՐԵՐԸ՝ ապրիլի 21-27, 2020

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է

բարձրացնել երիտասարդական աշխատողների և երիտասարդական առաջնորդների կարողությունները սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում: Դասընթացը կիրականացվի ոչ-ֆորմալ կրթության մեթոդներով:

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆՐՆ ԵՆ`

  • մասնակիցներին հնարավորություն ընձեռել սովորելու ձեռնարկատիրական գործունեության հիմնական տարրերն ու հասկացությունները և պարզել, թե ինչպես աջակցել սոցիալական ձեռներեցությանը;
  • հաղորդել ձեռնարկատիրական հմտություններ և ծանոթացնել «EntreComp» – ի օգտակար գործիքակազմին և դրա կիրառմանը` ծրագրերի, դասընթացների և, մասնավորապես, երիտասարդների հետ նրանց ամենօրյա աշխատանքի մշակման գործում;
  • մասնակիցներին ընձեռել հարթակ իրենց կարիքները բացահայտելու և մշակելու քայլերի հաջորդականություն` երիտասարդ ձեռներեցներին աջակցելու համար;
  • կենտրոնանալ փորձի փոխանցման վրա` կապել դասընթացից ստացված գիտելիքները և երիտասարդների հետ իրենց ամենօրյա աշխատանքը:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, մենթորներ և ուսուցանողներ, ովքեր հետաքրքրված են սոցիալական ձեռնարկատիրությամբ և առօրյա աշխատանք են կատարում երիտասարդների հետ:

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է:  

Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 820 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում է ծրագրի կողմից:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ փետրվարի 12-ը, ժամը 20:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):