8 Հունվարի, 2020

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԻՋՍԵՐՆԴԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

santader spain 2

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ InterGENERATIONAL

ՎԱՅՐԸ՝ Սանտանդեր, Իսպանիա

ՕՐԵՐԸ՝ փետրվարի 17-22, 2020

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է երիտասարդներին, երիտասարդական աշխատողներին ընձեռել հնարավորություն՝ ծերերի հետ աշխատելու միջոցով կոտրել հասարակության մեջ առկա կարծրատիպերը ավագ սերնդի վերաբերյալ, վերհանել երիտասարդ և ավագ սերունդների համատեղ աշխատանքի դրական արդյունքները, և խրախուսել մասնակիցներին իրենց համայնքներում միջսերնդային փոխանակումների իրականացմանը: Ծրագիրը կիրականացվի ոչ-ֆորմալ կրթության մեթոդներով:

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդներ և երիտասարդական աշխատողներ, ովքեր ունեն երիտասարդների կամ ծերերի հետ աշխատելու կամավորական փորձ:

 

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է, սակայն իսպաներենի իմացությունը կհամարվի առավելություն:

 

Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:

 

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 530 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում է ծրագրի կողմից:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

 

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունվարի 12ը, ժամը 20:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):