Դեկտեմբերի 27-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության «Շնորհակալություն և գլինտվայն» մրցանակաբաշխության միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին պետական կառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ ու շահառուներ։ Միջոցառման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն ամփոփելով 2019 թվականը՝ հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար: Հանձնվեցին նաև «Տարվա ան...


Դեկտեմբերի 5-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, այս տարի ևս մեծ տոնախմբությամբ, նշեց կամավորների միջազգային օրը՝ ԵՆԿ ՀԿ տեղական և միջազգային կամավորների մասնակցությամբ: Միջոցառման մեկնարկին կամավորների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձով հանդես եկան ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հայկ Ավագյանը: Հաջորդիվ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած կամավորների ամենամյա պարգևատրման արարողությունը, որի ընթացքում ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի կողմից կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր և անվանական տիտղոսներ 2019թ. ընթացքում կազմակերպության ծավալած գործունեության մեջ ունեցած ակտիվ ներգրավվածության և կամավորական աշխատանքների իրականացմա...