Նոյեմբերի 21, 2019

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻՆ ՀԱԿԱԴԻՐ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

rustavi norger

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Do-It-Yourself

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ Ռուսթավի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ հունվարի 8-17, 2020

 

ՀԱԿԱԴԻՐ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈԿԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՕՐԵՐԸ: հունվար-փետրվար, 2020

 

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ Նորգեր, Նիդերլանդներ

ՕՐԵՐԸ՝ մարտի 2-8, 2020

Հակադիր և այլընտրանքային պատմությունները պայքարում են ատելության խոսքի դեմ՝ խափանելով նրանք, որոնց վրա հիմնված է ատելությունը, և առաջարկելով մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների (հավասարություն և ազատություն, հարգանքը բազմակարծության նկատմամբ, բաց մտածողություն, և այլն) վրա հիմնված պատմություններ:

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է երիտասարդների հետ աշխատող անձանց զինել հմտություններով, որոնք կօգնեն երիտասարդներին՝ զարգացնելու քննադատական մտածողությունն ու դիմադրելու ծայրահեղական և ատելության խոսք պարունակող պոպուլիստական գաղափարների դեմ:

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Գտնել տեղական, ազգային և միջազգային մակարդակներում ատելության խոսքի, խտրականության և թշնամանքի դեմ պայքարի ռազմավարություններ
  • Երիտասարդական աշխատողներին տրամադրել մեթոդներ և տեխնիկա՝ «We CAN» ձեռնարկի օգտագործման, երիտասարդական աշխատանքի ոլորտում այն ավելի հասանելի դարձնելու և մեդիագրագիտությունը խթանելու համար
  • Զարգացնել ստեղծարարությունը, քննադատական մտածողությունը և այլընտրանքային լուծումներ գտնելու նախաձեռնողականությունը

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ և ուսուցանողներ,  ովքեր աշխատանք են ծավալում երիտասարդների շրջանում մարդու իրավունքների կրթության թեմայով կամ ցանկանում եմ հմտանալ այս ոլորտում: Ընտրված մասնակիցները պարտավորվում են մասնակցել ծրագրով նախատեսված բոլոր տեղական և միջազգային գործողություններին:

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:

 

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը Վրաստանի դեպքում կփոխհատուցվի մինչև 180 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով, Նիդերլանդների դեպքում՝ 530 եվրո:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 60 եվրո

Մասնակցության վճարը ԵՆԿ ՀԿ անդամների և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուների համար կազմում է 40 եվրո։
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը՝

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ. նոյեմբերի 28-ը, ժամը 13:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):