Նոյեմբերի 2, 2019

«Մարդու իրավունքների կրթություն» թեմայով դասընթացների շարք

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մարդու իրավունքների կրթություն» ընդհանուր խորագրի ներքո կազմակերպում է դասընթացների շարք՝ հետևյալ թեմաներով.

 

1) Ի՞նչ է մարդու իրավունքները և ո՞ր կառույցներն են մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորները (նոյեմբերի 16)

 

2) Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (նոյեմբերի 17)

 

3) Ի՞նչ է ատելության խոսքը: Ինչպե՞ս միանալ «Ո՛չ ատելության խոսքին» արշավին (նոյեմբերի 23)

 

4) Ինչպե՞ս պայքարել ատելության խոսքի դեմ` առանց ատելության խոսք տարածելու (նոյեմբերի 24)

 

5) Մարդու իրավունքների հակադիր կամ այլընտրանքային պատմվածքներ (նոյեմբերի 30)

 

6) Մարդու իրավունքների հակադիր կամ այլընտրանքային պատմվածքներ, ընդհանուր դասընթացի ամփոփում (դեկտեմբերի 1):

 

Նպատակն է՝ բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները երիտասարդների շրջանում՝ խրախուսելով մարդու իրավունքների կրթությունն ու ջատագովումը:

  • Կարող են մասնակցել Շիրակի մարզում բնակվող 18-25 տարեկան անձիք, ովքեր հետաքրքրված են մարդու իրավունքներով և մարդու իրավունքների կրթությամբ: Մասնակցությունը անվճար է, սակայն ընտրված 20 մասնակիցները պարտավորվում են մասնակցել բոլոր 6 հանդիպումներին: Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով՝ 
  • Դասընթացների շարքին ամբողջապես  և առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած երիտասարդներից 5-ը  հնարավորություն կունենան մասնակցելու 2020 թվականի փետրվարի 2-10-ը Չեխիայում կայանալիք Էրազմուս+ միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին:
  • Դասընթացներն իրականացվում են «CauCAN – Counter and Alternative Narratives for Human Rights in Caucasus» Էրազմուս+ երկամյա համագործակցային ծրագրի շրջանակներում

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ նոյեմբերի 14-ը, ժամը 13:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք  զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):