Հոկտեմբերի 30, 2019

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԹՎԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ

Lorca-Castillo

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Cartoon YOUTHwork

ՎԱՅՐԸ՝ Լորկա, Իսպանիա

ՕՐԵՐԸ՝ հունվարի 30 – փետրվարի 5, 2020

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ է երիտասարդական աշխատողներին և ֆորմալ ու ոչ-ֆորմալ կրթական ոլորտների մասնագետներին սովորեցնել աուդիովիզուալ նոր լեզուներ, ինչպես օրինակ՝  «ստոպ-կադր անիմացիա», «պլաստիլինային անիմացիա» և «cut out» ծրագրերը:


ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • ծանոթացնել ստոպ-կադր անիմացիայի տարբեր լեզուներին, որոնք կարելի է օգտագործել երիտասարդների հետ աշխատանքում;
  • վերհանել ներառականությանը վերաբերող խնդիրներն ու ստեղծել աուդիովիզուալ նյութ՝ սոցիալական ներառականության մասին իրազեկելու համար;
  • ամրապնդել համագործակցությունը մասնակիցների երիտասարդական աշխատողների և կազմակերպությունների միջև և խթանել ստեղծարար գործիքների կիրառումը հասարակության մեջ կարևոր խնդիրների մասին իրազեկելու համար:


ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
  առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ և ուսուցանողներ,  ովքեր ունեն ստեղծարար գործիքներով երիտասարդների հետ աշխատելու փորձառություն և մեծ ցանկություն՝ նոր գործիքակազմ և մեթոդներ սովորելու:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 530 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:Վիզայի վճարը և դրա հետ կապված ծախսերը ծածկվելու են նախագծով։

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատվում են մասնակցության վճարից։

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ նոյեմբերի 7-ը, ժամը 13:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):