Հոկտեմբերի 19, 2019

ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԵՎ ԻՏԱԼԵՐԵՆԻ ՍԿՍՆԱԿ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՆԵՐ ԵՆԿ-ՈՒՄ

Untitled-2

Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է գերմաներենի ու իտալերենի նոր ակումբներ՝ սկսնակ  մակարդակի համար:

Եթե ցանկանում եք սովորել գերմաներեն, իտալերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապեք գրանցվել մինչև հոկտեմբերի 25ը ժամը 15:00՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը:

Ակումբին անդամ կարող է լինել 13 տարին լրացած ցանկացած անձ:

  • Գերմաներենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին:
  • Իտալերենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին:

Ակումբները ընթանալու են անգլերեն լեզվով:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերիցկամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):