Սեպտեմբերի 10, 2019

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ispania
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝
European Values Through Wide-Angle Lens
ՎԱՅՐԸ՝ Սանտանդեր, Իսպանիա

ՕՐԵՐԸ՝ հոկտեմբերի 7-13, 2019

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ`

  • Խթանել տեսախցիկների գործածման եվրոպական արժեքները, որոնք ներկայումս տարածված են
  • Զարգացնել երիտասարդների հմտություններն ու հիմնական կարողությունները՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններով երիտասարդներինը
  • Կանխել պասիվ մասնակցությունը` խթանելով մասնակիցների միջև փոխգործակցությունը և միջմշակութային հաղորդակցությունը

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  առնվազն 18 տարեկան երիտասարդներ, երիտասարդ աշխատողներ, լուսանկարչությամբ հետաքրքրված երիտասարդ առաջնորդներ։

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 530 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:Վիզայի վճարը և դրա հետ կապված ծախսերը ծածկվելու են նախագծով։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատվում են մսնակցության վճարից։

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ սեպտեմբերի 15-ը, ժամը 15:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):