Սեպտեմբերի 10, 2019

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ

slovakia

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Colours of Youth Work
ՎԱՅՐԸ՝ Բարդեյով, Սլովակիա

ՕՐԵՐԸ՝ նոյեմբերի 18-25, 2019

Սեմինարը նախատեսված է երիտասարդական աշխատողների և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների համար, ովքեր հետաքրքրված են փորձի փոխանակմամբ և ցանկանում են սովորել, թե ինչպես

  • հարստացնել  երիտասարդական աշխատանքում կիրառվող գիտելիքներն ու  գործիքները
  • երիտասարդներին ավելի որակյալ ծառայությունների մատուցում
  • բարելավել ձեր կազմակերպության աշխատանքը և ստանալ ավելի մեծ եկամուտներ
  • ստեղծել ամուր միջազգային համագործակցություն՝ միմյանց աջակցելու և համատեղ գործունեություն ծավալելու համար

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական խմբերի առաջնորդներ, ֆասիլիտատորներ, սոցիալական աշխատողներ, ուսուցիչները և այլ մասնագետներ, որոնք ուղղակիորեն աշխատում են երիտասարդների հետ։

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Վիզայի վճարը և դրա հետ կապված ծախսերը ծածկվելու են նախագծով։

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 50 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուների մասնակցության վճարը կազմում է 30 եվրո։

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ սեպտեմբերի 15-ը, ժամը 15:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):