Սեպտեմբերի 2, 2019

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

67574628_2600594306641930_9161702778999930880_n

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Conflict Resolution – Move Fast and Say Yes
ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 15-22, 2019
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է`զարգացնել և խթանել երիտասարդական աշխատողների միջմշակութային հաղորդակցության հմտությունները բազմամշակութային իրավիճակներում։

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Զարգացնել մասնակիցներին միջանձնային և բանակցային հմտությունները՝ կոնֆլիկտային իրավիճակներից դուրս գալու ավելի էֆեկտիվ միջոցներ գտնելու համար;
  • Բացահայտել գործիքներ, մոտեցումներ և լուծման եղանակներ, որոնք կօգնեն կոնֆլիկտների արդյունավետ միջամտությանը և լուծելու անհաղթահարելի թվացող վեճերը (անձնային, կազմակերպության ներսում, համայնքում կամ երկրի մասշտաբով);
  • Մասնակիցներին զինել քննադատական մտածողության, հանրային ելույթի, որոշումների կայացման և թիմային աշխատանքի մասին գիտելիքներով և գործիքներով;
  • Խթանել համերաշխությունը, ապրումակցումն ու հանդուրժողականությունը;
  • Խթանել ակտիվ քաղաքացիությունն ու ոչ-բռնի գործողությունները՝ խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին;
  • Իմպրովիզացիոն թատրոնի միջոցով զարգացնել մասնակիցների հաղորդակցման և սոցիալական այլ հմտություններ և խթանել նախաձեռնողականությունը։

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան  երիտասարդական աշխատողներ, երիտասարդական խմբերի առաջնորդներ, կազմակերպիչներ, ուսուցիչներ և այլ մասնագետներ, ովքեր անմիջապես աշխատում են երիտասարդների հետ:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:


Խումբը բաղկացած է լինելու 4 մասնակցից:


Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 80 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:


ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատվում են մսնակցության վճարից։

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ սեպտեմբերի 6-ը, ժամը 12:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):