Օգոստոսի 21, 2019

«ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

YIC-MSY - CopyԲաց երիտասարդական աշխատանքի թեմայով կարողությունների զարգացման դասընթացի մասնակցության հրավեր։

Երբ՝ սեպտեմբերի 5-9, 2019 թ.

Իրականացնող՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

Որտեղ՝ ՀՀ, քաղաք Գյումրի

Ով կարող է դիմել՝ Դասընթացը նախատեսված է երիտասարդների հետ աշխատող, երիտասարդության համար ծրագրեր իրականացնող անհատների, կազմակերպությունների աշխատակիցների և կամավորների, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների, ՔՀԿ այլ շահագրգիռ ներկայացուցիչների համար։

Դասընթացի նպատակն է՝ նպաստել երիտասարդական աշխատանքում ներգրավված դերակատարների կարողությունների զարգացմանը՝ բաց երիտասարդական աշխատանքի վերաբերյալ ուսումնական այցի տարրերով քառօրյա դասընթացի անցկացման միջոցով:

Դասընթացի թեմաներն են՝

  • Երիտասարդական աշխատանքի ներածություն,
  • Երիտասարդական աշխատանքի տեսակներ, բաց երիտասարդական աշխատանք (ԲԵԱ),
  • ԲԵԱ սկզբունքներ, դրանց կիրառումը,
  • ԲԵԱ բաղադրիչների քարտեզագրում համայնքներում,
  • ԲԵԱ գործիքակազմ,
  • Երիտասարդական աշխատողի ունակություններ, երիտասարդական աշխատողի ունակություններ ԲԵԱ համատեքստում,
  • Երիտասարդական աշխատողի վարքականոններ,
  • Համագործակցություն ԲԵԱ-ում,
  • Երիտասարդական աշխատողների մասնագիտական զարգացման պլանավորում։

Նախատեսված է

  1. ուսումնական այց ՀՀ-ում դեռևս միակ ԲԵԱ մեթոդաբանությամբ աշխատող կենտրոն՝ Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն և
  2. Երևանում հանդիպում Երիտասարդական քաղաքականության վարչության ներկայացուցիչների հետ։

Դասընթացը վարելու են Հայաստանում երիտասարդական ոլորտի առաջատար փորձագետներ Արթուր Նաջարյանը և Աննա Եղոյանը։

 

Լրացուցիչ տեղեկատվություն՝

  • Մասնակցության տեղերը սահմանափակ է, ընտրվելու է պահանջներին բավարարող մինչև 20 հայտադիմում:
  • Մասնակիցները կընտրվեն ծրագրի աշխատակիցների կողմից, ըստ հետևյալ չափանիշների՝ դիմորդի / կազմակերպության գործունեության համապատասխանությունը դասընթացի նպատակներին, կարողությունների զարգացման կարիքների առկայությունը, դասընթացի արդյունքների կիրառման հավանականությունը։
  • Մասնակցությունը պարտադիր է դասընթացի բոլոր օրերի ընթացքում։
  • Գյումրու ԵՆԿ ՀԿ-ն հոգում է միայն մասնակիցների սննդի և կացության ծախսերը։
  • Չի փոխհատուցվում տրանսպորտային ծախսերը, ԵՆԿ ՀԿ պատրաստ է աջակցել ավելի հարմար տեղափոխման տարբերակների վերաբերյալ տեղեկատվությամբ։
  • Մասնակիցները պետք է Գյումրիում լինեն սեպտեմբերի 5-ին, մինչև ժամը 12։30։ Սեպտեմբերի 9-ին ԵՆԿ ՀԿ-ն մասնակիցներին տեղափոխելու է Երևան՝ օրակարգով նախատեսված հանդիպման, որից հետո մոտ ժամը 13։00-ին նախատեսվում է ավարտել ծրագիրը։
  • Դասընթացի լեզուն հայերենն է:
  • Ընտրված դիմորդները կտեղեկացվեն 2019 թվականի սեպտեմբերի 3-ին։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտը՝ այս հղումով։

Գրանցման հայտը լրացնելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 2-ը, ժամը 23։59:

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանին՝ 095-132-540 հեռախոսահամարով կամ գրել karen.terteryan@yic.am էլ-հասցեին:

 

Դասընթացն իրականացվում է «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի կայացում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման» ՀԿ-ի ու «Հայ առաջեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։