Օգոստոսի 8, 2019

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Fish or Fishing?
ՎԱՅՐԸ՝ Ախալցխա, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 22-30, 2019

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է  ուսումնասիրելու երիտասարդական նախաձեռնությունների բնույթը և թե ինչպես կարելի է երիտասարդական աշխատանքը դարձնել ավելի մասնակցային:

 

ՍԵՄԻՆԱՐԻՑ ՀԵՏՈ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԵՆ

  • Աջակցել երիտասարդներին՝ իրականացնելու իրենց գաղափարները՝ առանց քննադատելու
  • Ներգրավել երիտասարդներին փոքրամասշտաբ համայնքային ծրագրերում
  • Խթանել պատասխանատվությունը, համասեփականության զգացումը և համերաշխությունը երիտասարդների մեջ
  • Սովորեցնել ծրագրեր գրելու հիմնարար գիտելիքներ
  • Աջակցել երիտասարդներին ծրագրերի իրականացման բոլոր փուլերում

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան  երիտասարդական աշխատողներ, երիտասարդական խմբերի առաջնորդներ, կազմակերպիչներ, ուսուցիչներ և այլ մասնագետներ, ովքեր անմիջապես աշխատում են երիտասարդների հետ:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 180 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատվում են մսնակցության վճարից։

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 13-ը, ժամը 12:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):