Օգոստոսի 1, 2019

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

golwayԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Power to You(th)

ՎԱՅՐԸ՝ Գոլվեյ, Իռլանդիա

ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 22-27, 2019

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է  զարգացնել երիտասարդական աշխատողների և երիտասարդական առաջնորդների հմտությունները՝ երիտասարդների հետ աշխատելու, նրանց հզորացնելու, հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավելու և համայնքային կյանքում ներդրում ունենալու համար: Ծրագրի ընթացքում ուշադրություն կդարձնենք նաև Էրազմուս+ ծրագրի հնարավորություններին՝ որպես միջոց հասարակական կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու համար:

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, մենթորներ և այլ մասնագետներ, ովքեր անմիջապես աշխատում են երիտասարդների հետ:

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: 

Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:

 

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 820 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում է ծրագրի կողմից:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

75 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուների համար մասնակցության վճարը կազմում է 50 եվրո:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

 

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 6-ը, ժամը 13:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):