ԵԿԾ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (նախկին՝ «Երիտասարդությունը շարժման մեջ») և «Էրասմուզ+ Երիտասարդություն» ծրագրի շրջանակներում, իրականցնում է Եվրոպական կամավորական ծրագրեր:
Եվրոպական կամավորական ծրագրերը եվրոպացի երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Հայաստանում:
ԵԿԾ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


67580309_842972499429633_7324358444566183936_n
2019թ. հուլիսի 30-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում Սլովակիայից Գյումրի ժամանած Յոզեֆ Բանյասի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը: Ժոզեֆը տասն ամիս շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում ներգրավված է եղել հանրային կապերի աշխատանքներում, զբաղվել է «Ուրբաթօրյա սրճարանի»կազմակերպման աշխատանքներով, ԵՆԿ-ում և Երիտասարդների տանը վարել է «Լուսանկարչության և տեսանյութերի պատրաստման ակումբ», Բավրայում անցկացրել է անգլերենի ակումբ, պատրաստել է ԵՆԿ-ի ամսական տեսնյութերը և այլն: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Յոզեֆին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass հավաստագիրը` իրականացրած կամավորական աշխատանքի համար:🤗   ...


Սիրելի երիտասարդներ և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կոսվկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 12-ին կազմակերպում է Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի՝ Հայաստանում պաշտոնական մեկնարկի միջոցառումը: Միջոցառման ընթացքում Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչների կողմից կներկայացվի Եվրոպական միության կողմից իրականացվող և այսուհետ նաև հայաստանյան կազմակերպությունների՝ հասարակական կազմակերպությունների, ուսումանական հաստատությունների, մեդիա և պետական կառուցների ներկայացուցչներին հասանելի դարձած «Եվրոպական համերաշխության կորպ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը օգոստոսին կազմակերպում է բակային ճամբարների շարք 11 և 12 տարեկան թվով 50 պատանիների համար (ամեն խմբում 25 հոգի)՝ յուրաքանչյուրը 1 շաբաթ տևողությամբ (օգոստոսի 6-10, օգոստոսի 13-17): Բակային ճամբարի նպատակն է 11-12 տարեկան երեխաների ամառային արձակուրդները դարձնել հագեցած, հետաքրքիր ու բազմաբովանդակ, ստեղծել հնարավորություն շփվելու հասակակիցների հետ, ձեռք բերելու նոր ընկերներ ու ստանալու նոր գիտելիքներ։ Բակային ճամբարը կազմակերպվելու է օրվա առաջին կեսին (10:00-13:00) և ունենալու է կրթական, մշակութային ու մարզական բաղադրիչներ։   Բակային ճամբարի մասնակիցների առօրյան  առավել հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվելու են նաև ժամանցային միջոցառումներ ո...


Սիրելի երիտասարդներ, ինչպես գիտեք` շատ շուտով երիտասարդների միջազգային օրն է։ Իսկ դա նշանակում է, որ կրկին միասին տոնելու ենք մեր օրը և, բնականաբար, այդ տոնը գեղեցիկ կազմակերպել է պետք։ Այսպիսով, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն հինգերորդ տարին անընդմեջ, նշում է երիտասարդների միջազգային օրը՝ այն դարձնելով հիշարժան ու գունեղ։ Այս տարի ևս, նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ, որոնց կազմակերպչական խմբի անդամներ կարող եք դառնալ հենց ԴՈՒՔ։ 2019 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումները, որոնցում ԴՈՒՔ կարող եք անմիջականորեն ներգրավվել և ՁԵՐ ներդրումն ունենալ որպես կազմակերպիչ և իրականացնող, ներառում են՝ * «ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ * ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԵՎՐՈՊ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ VOLUNTEERING POTENTIAL LAB ՎԱՅՐԸ՝ Պոզնան, Լեհաստան ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 16 – 24, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է  բարձրացնել կամավորական ծրագրերի  որակը` համակարգողների և կամավորների հետ աշխատող անձանց հմտությունների զարգացման միջոցով:       Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան ընդլայնել իրենց գիտելիքները կամավորների կարիքների  գնահատման, կոնֆլիկների հանգուցալուծման և հաղորդակցման հմտությունների վերաբերյալ:     Այս դասընթացի միջոցով նախատեսվում է, որ մասնակիցները կկարողանան ընդլայնել իրենց գիտելիքները կամավորների կարիքների գնահատման արդի մեթոդներով, զարգացնել հակամարտությունների լուծման եւ հաղորդակցման հմտությունները:       ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան  երիտասարդական աշխատողներ, կամավորների հա...

 
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Wild style: live outdoors, love outdoors ՎԱՅՐԸ՝ Տրամոնտի, Իտալիա ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 10-20, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է մասնակիցներին կապել բնության, մեկմեկու և սեփական անձի հետ:     ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Բացահայտել բացօթյա գործունեության տեսակները, զուգահեռաբար՝ հետաքրքիր ժամանց անցկացնելով, Զարգացնել մասնակիցների անձնական հմտությունները առօրյա ճամբարային կյանքի ընթացքում, Խթանել միջմշակութային փոխանակությունը, համայնքի զգացումը՝ բացօթյա կրթական տարրերի միջոցով, Բարձրացնել անհատական կայունություն և հարգանքը բնության նկատմամբ։   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան երիտասարդներ, որոնք սիրում են բնությունն ու բնության մեջ ապրելու փորձը:   Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Խումբը բաղկացած է լին...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Developing Resilience through Youth Work» ՎԱՅՐԸ՝ Վրոցլավ, Լեհաստան ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 30-սեպտեմբերի 06, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարձրացնել երիտասարդական աշխատողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը և օգնել բարելավելու Էրազմուս+ ծրագրերի որակը՝ իրականացման բոլոր փուլերում: Ծրագրի ընթացքում կքննարկվեն պրոֆեսիոնալ ծանրաբեռնվածության բացասական արդյունքներն ու դրանք ժամանակին կանխելու մեթոդները և կտարածվի այլ երկրների երիտասարդական աշխատողների հետ՝ ՍԱԼՏՈ Հարավային Կովկաս ռեսուրս կենտրոնի էջի միջոցով: Դասընթացի արդյունքում մասնակիցները կձևավորեն կայուն հմտություններ, որոնք կօգնեն հաղթահարել աշխատանքային դժվարությունները երիտասարդների հետ աշխատանքում:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ և այլ մասնագետներ, ով...


IMG_1706
«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում հունիսի 4-ին տեղի ունեցավ ֆինանսավորում ստացած ծրագրերի ընթացիկ գնահատման հանդիպում: Ծրագրային թիմն այցեր կատարեց ֆինանսական աջակցություն ստացած թիմերի աշխատանքային վայրեր և տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին և ստացված արդյունքներին:   Պատանիները նաև հնարավորություն ստացան կիսվել իրենցտպավորություններով, ծրագրերի իրականացման ընթացքում հանդիպած դժվարություններով և դրական պահերով, բացի այդ նրանք հանդես եկան առաջարկություններով, թե ինչպիսի փոփոխություններ կցանականային տեսնել ծրագրում:   *«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային» ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հե...


         ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝                           Երիտասարդական աշխատող ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿ՝                           Մեկ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝                            28 ժամ շաբաթական ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝                        Օգոստոս 1, 2019 (2 ամիս փորձաշրջան) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝                           Գյումրի, «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝                   Կենտրոնի համակարգող ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`          Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք, աութրիչի կազմակերպում/իրականացում   ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՑ ՖԱՅԼՈՒՄ   ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում, Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ   ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Ներկայացվ...