Հունիսի 29, 2019

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Youth Work With a Difference

ՎԱՅՐԸ՝ Մալթա

ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 31 – սեպտեմբերի 08, 2019

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է երիտասարդական աշխատողներին ծանոթացնել «երիտասարդական թատրոն» մեթոդոլոգիայի հետ՝ որպես ինովացիոն, կրեատիվ և այլընտրանքային միջոց երիտասարդների մոտ սովորելու ցանկությունը խրախուսելու համար:

 

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նոր հմտություններ և ավելի ինքնավստահ կլինեն մարգինալացված և սահմանափակ հնարավորություններով երիտասարդների հետ աշխատանքը պլանավորելու, կառուցելու և ֆասիլիտացնելու համար:

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, կազմակերպիչներ, սոցիալական աշխատողներ, ուսուցիչներ և այլ մասնագետներ, ովքեր անմիջապես աշխատում են սահմանափակ հնարավորություններով երիտասարդների հետ:

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Խումբը բաղկացած է լինելու 3 մասնակցից:

 

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում է ծրագրի կողմից:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 45 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուների համար մասնակցության վճարը կազմում է 25 եվրո:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հուլիսի 5ը, ժամը 12:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):