Հունիսի 26, 2019

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

ESCԱՆՎԱՆՈՒՄԸ՝  «Do your EVS in Poland»

ՎԱՅՐԸ՝  Կլոձկո, Լեհաստան

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  Օգոստոսի 1, 2019 – Հունվար 31, 2020

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  “Europejskie Forum Młodzieży”

ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, հանդուրժողականությունը և ինքնավստահությունը: Ներկայացնել եվրոպացիների պատմությունը, սովորույթները, ավանդույթներն ու խնդիրները  և բարելավել լեզվական հմտությունները:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, պատասխանատու և շփվող երիտասարդները:

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է evs.sending@yic.am էլ․հասցեին ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (Word կամ PDF ֆորմատով)։

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ հուլիսի 03-ը, 18:00-ն։

 

ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ՝ https://europa.eu/youth/solidarity_en

 

Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:

 

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի տեղեկատուից։

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):