ԵԿԾ/ԵԿԱ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (նախկին՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրազմուս+ Երիտասարդություն») ծրագրի շրջանակներում, իրականցնում է Եվրոպական կամավորական ծրագրեր:
Եվրոպական կամավորական ծրագրերը եվրոպացի երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Հայաստանում:
ԵՀԿ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


Create Opportunities»   Երբ. Հունվար 2019 – Հունվար 2020   Որտեղ.  Գյումրի, Հայաստան   Նպատակ.  Խթանել կամավորությունը, կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։   Կամավորի անունը` Պիա Կայ Սիլդ (Էստոնիա)      Կամավորի առաջադրանքները՝ Աջակցել «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել  ձեռքի աշխատանքի և նկարչության ակումբ «Երիտասարդների տան» շահառուների համար, կազմակերպել կամավորությունը խթանող միջոցառումներ, ինչպես նաև ներկայացնել  իր երկրի մշակույթը, ուտեստները, պարերը և սովորույթները։   Ծրագրի բյուջեն՝ 7234 եվրո: ...