ԵԿԾ/ԵԿԱ ՈՒՂԱՐԿՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (նախկին՝ «Երիտասարդությունը շարժման մեջ») ծրագրի շրջանակներում, իրականցնում է Եվրոպական կամավորական աշխատանք: Եվրոպական կամավորական աշխատանքը հայ երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Եվրամիության անդամ երկրներում:
ԵԿԱ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


60777535_1257336274424321_7028277825975091200_n
«EVS: Open Up»   Հյուրընկալող կազմակերպություն՝ «Stowarzyszenie “Dorośli – Dzieciom”»   Երբ. Ապրիլ 2019 – Ապրիլ 2020   Որտեղ.  Սեպոլնո-Կրաժենսկի, Լեհաստան   Նպատակ.  Նպաստել երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, տրամադրել ապահով և նպաստավոր միջավայր՝ վերջիններիս ներուժի հզորացման համար:   Կամավորի անունը` Լյուդմիլա Քոչարյան      Կամավորի առաջադրանքները՝ Նախապատրաստել և անցկացնել դասընթացներ երիտասարդների համար արվեստ, երաժշտություն, թատրոն խոհարարություն, լուսանկարչություն, լրագրություն թեմաներով, կազմակերպել և մասնակցել տարբեր սոցիալական և մշակութային միջոցառումների, ինչպիսիք են ցուցահանդեսներ, ցուցադրություններ, աջակցել «Երիտասարդ ստեղծագործողների ակումբի» գործունեության համար վեբ բլոգի պատրաստման աշխատանք...


IMG_8045
Մայիսի 26-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած հերթական ճանաչողական արշավը: ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցերը սկսեցին Ռաբաթի ամրոցից: Հաջորդ կանգառը կապուտաչյա Փարվանալիճն էր, որին հաջորդեց տպավորիչ Վարձիա քարանձավը, իսկ վերջին կանգառը Խերթվիսի բերդն էր:    ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի շրջանակներում հրավիրում է Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի Եվրոպական կամավորական աշխատանք ծրագրով հետաքրքրված անձանց և կազմակերպություններին մասնակցելու մենթորների մեկօրյա տեղական դասընթացին, որը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 11:00-17:00-ն Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակի տարածքում (ք․ Գյումրի, Շահումյան 69)։ Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց մինչ հունիսի 9-ը ժամը 12:00-ն՝ լրացնելով հետևյալ դիմում-հայտը: Կազմակերպությունը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, սուրճի և ճաշի ընդմիջումները: Հարցերի դեպքում կարող եք զանգա...


  ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ CAUCAN – Counter and Alternative Narratives for Human Rights in the Caucasus ՎԱՅՐԸ՝ Թբիլիսի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ հունիսի 17-25, 2019     ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Ուսուցանել մասնակիցներին մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարական քաղաքացիության թեմաներով, Մասնակիցներին զինել դասընթացավարի հմտություններով, Ձևավորել մարդու իրավունքների կրթության առաջնորդների և ջատագովների, Նպաստել ոչ-ֆորմալ կրթության ճանաչմանը:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 20-35 տարեկան երիտասարդական աշխատողներ, ովքեր ունեն ատելության խոսքի դեմ պայքարի փորձառություն, և աշխատել են մարգինալացված խմբերի հետ:   Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Խումբը բաղկացած է լինելու 5 մասնակցից:   Ծրագրի ընթացքում կազմակե...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Երիտասարդական աշխատանք» ընդհանուր խորագրի ներքո կազմակերպում է դասընթացների շարք՝ հետևյալ թեմաներով․         Երիտասարդական աշխատանքի ներածություն (16.06.2019), Պետական և տեղական երիտասարդական քաղաքականություն (23.06.2019), Երիտասարդական աշխատողի ունակություններ և վարքականոններ (30.06.2019), Կրթական ծրագրերի նախագծում (07.07.2019), Անհատական և խմբային աշխատանք, կոնֆլիկտների կառավարում (14.07.2019):   Դասընթացների ընդհանուր նպատակն է զարգացնել երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և հասարակական կառույցների աշխատակիցների, ինչպես նաև սկսնակ երիտասարդական աշխատողների և կամավորների ոլորտային ունակությո...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Cultu(Ru)ral Challenge ՎԱՅՐԸ՝ Օզալջ, Խորվաթիա ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 2-9, 2019     ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է զարգացնել երիտասարդների շրջանում համերաշխությունը, մշակութային հանդուրժողականությունն ու հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ՝ միջմշակութային հաղորդակցության հմտությունների միջոցով:   ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Խթանել միջմշակութային երկխոսությունը, հանդուրժողականությունը, համերաշխությունը և մարդու իրավունքները Զարգացնել երիտասարդների կարողությունները՝ աշխատաշուկա դուրս գալու համար Խթանել քաղաքացիական ակտիվությունը Զարգացնել երիտասարդների «soft» հմտությունները (ինքնավստահություն, հաղորդակցման հմտություններ, ապրումակցում) Բարձրացնել երիտասարդական աշխատանքի որակը   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ե...

 
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է դասընթացների շարք «Երիտասարդների ձեռներեցության ուսուցումը հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում: Դասընթացին կարող են մասնակցել՝ 18-30 տարեկան երիտասարդներ Շիրակի մարզից, ովքեր հետաքրքրվում են մարզի զբոսաշրջային ներուժով և ուզում են ձեռք բերել ոլորտային նոր գիտելիքներ։   Դասընթացների թեմաներն են՝ 1. Տեղական զբոսաշրջային ներուժ, 2. Զբոսաշրջիկների տեսակները, 3. Մշակութային և միջմշակութային իրազեկում, 4. Գործընկերության կառուցում շահագրգիռ կողմերի հետ, 5. Մարքեթինգ և բրենդինգ զբոսաշրջային բիզնեսի համար, 6. Էլեկտրոնային վաճառք և էլեկտրոնային հարթակներ (BOOKING.COM, AIRBNB և այլն), 7. Ինչպե՞ս ստեղծել գրավիչ զբոսաշրջային ապրանքներ և ծառայություն...


59051902_666766763781485_3007944680345174016_n
«EVS between East and West - Young Ambassadors of the Future»   Հյուրընկալող կազմակերպություն. Europejskie Forum Mlodziezy   Երբ. Ապրիլ 2019 – Հուլիս 2019   Որտեղ.  Կլոձկո, Լեհաստան   Նպատակ. Բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, հանդուրժողականությունը և ինքնավստահությունը: Ներկայացնել եվրոպացիների պատմությունը, սովորույթները, ավանդույթներն ու խնդիրները և բարելավել լեզվական հմտությունները:   Կամավորի անունը. Արմինե Խուդոյան   Կամավորի առաջադրանքները. Տեղի համայնքում երիտասարդների շրջանում տեղեկատվություն տարածել տեղական և միջազգային կամավորական հնարավորությունների մասին, կազմակերպել տարբեր միջոցառումներ, պատրաստել հոդվածներ և տեսահոլովակներ իր կամավորական գործունեության վերաբերյալ: Տեղի դպրո...


IMG_5260 - Copy
«Volunteering Activities, rewarding experiences»   Երբ. Մարտ 2019 – Օգոստոս 2019   Որտեղ.  Գյումրի, Հայաստան   Նպատակ. Խթանել կամավորությունը և միջմշակութային հաղորդակցությունը՝ հավասարը հավասարին ուսուցման  և ոչ-ֆորմալ կրթական գործունեության միջոցով։   Կամավորի անունը. Սառա Ֆաուազ (Ֆրանսիա)      Կամավորի առաջադրանքները. Աջակցել «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել  ֆրանսերենի ակումբ, կազմակերպել կամավորությունը խթանող միջոցառումներ, ինչպես նաև ներկայացնել  իր երկրի մշակույթը, ուտեստները, պարերը և սովորույթները։   Ծրագրի բյուջեն՝ 3920 եվրո:    ...