Մարտի 22, 2019

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ – ՀՐԱՎԵՐ

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիր

ԿԱՌՈՒՅՑ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ

Գրաֆիկական դիզայներ/ Ձևավորող

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Մարտի 27, 2019թ.

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ

Մարտի 29, 2019թ.

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ

Մարտ 29 – ապրիլ 5, 2019

 

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Ծրագրի ղեկավար

 

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության վերլուծական զեկույցի ձևավորում և էջադրում:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Զեկույցի շապիկի ձևավորում (չափսը՝ 17×23),
  • Զեկույցի միջուկի ձևավորում և էջադրում (էջերի քանակ՝ 60-70 էջ)։

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • համակարգչային մասնագիտական ծրագրերի տիրապետում /Adobe InDesign և QuarkXPress/,
  • սեղմ ժամկետներում, դինամիկ միջավայրում աշխատելու կարողություն,
  • թիմում աշխատելու հմտություններ,
  • պատասխանատվության զգացում:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2019թ. մարտի 22-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և պորտֆոլիո hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Գրաֆիկական դիզայներ»):

Ինքնակենսագրականը և պորտֆոլիոն կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով:

Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:

 

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից:

 

 

ARMLA_combination