ԵԿԾ/ԵԿԱ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (նախկին՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրազմուս+ Երիտասարդություն») ծրագրի շրջանակներում, իրականցնում է Եվրոպական կամավորական ծրագրեր:
Եվրոպական կամավորական ծրագրերը եվրոպացի երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Հայաստանում:
ԵՀԿ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


  2019թ. հունվարի 30-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում Էստոնիայից Գյումրի ժամանած Բերթ Ցապովի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը: Բերթն ինն ամիս շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում զբաղվել է «Ուրբաթօրյա սրճարանի», Երիտասարդների միջազգային օրվա կազմակերպչական աշխատանքներով, Երիտասարդների տանը վարել է «Իմպրովիզացիայի ակումբ», պատրաստել է «Through the eyes of EVS» ամսական տեսնյութը և այլն: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Բերթին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass հավաստագիրը` իրականացրած կամավորական աշխատանքի համար:         ...


  Առաջադրանքի նկարագրություն Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման» ծրագրի շրջանակներում հայտարարում է դասընթացավարների մրցույթ: «UPSHIFT Հայաստան» ծրագրի նպատակն է․ նպաստել Հայաստանում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ: Դասընթացների թեմաները․ Հաղորդակցության հմտություններ, Առաջնորդության հմտություններ, Նախաձեռնողականություն, ակտիվ քաղաքացիություն, Մարդու / երեխայի իրավունքներ և խտրականության դեմ պայքար, Ստեղծագործական, քննադատական մտածողություն, Ինտերնետային անվտանգություն, Առողջ ապրելակերպ (օրի...