Փետրվարի 5, 2019

ՎԵԲ ԿԱՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ – ՀՐԱՎԵՐ

ԿԱՌՈՒՅՑ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Փետրվարի 16, 2019թ.

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ

30 աշխատանքային օր (փետրվար-մարտ), 2019թ.

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական ձեռնարկատիրության վեբ կայքի՝ էլեկտրոնային խանութի պատրաստում և տեղայնացում։

Անհրաժեշտ պահանջներ՝

  • Կայքի ձևավորման աշխատանքներ՝ պատրաստի ձևանմուշի օգտագործմամբ,
  • Կայքի ծրագրավորում,
  • Կայքի երաշխիքային սպասարկում 2 ամիս (beta-testing)

Նախատեսվող կայքի մասին նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտարկել հետևյալ, բայց ոչ պարտադիր, մոդելային օրինակները՝

https://www.antwerpbybike.be/en/discover-antwerp-by-bike/

http://www.cyclant.com/en/

https://www.pasispirk.lt/en/

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Համապատասխան ոլորտային որակավորում,
  • Աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարվա գործունեություն տվյալ աշխատանքների իրականացման ոլորտում,
  • Ճկուն և պատասխանատու մոտեցում,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Ստեղծարար լուծումներ առաջարկելու ունակություն,
  • Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Կայքը հանձնելուց հետ առնվազն երկու ամիս երաշխիքային սպասարկման պատրաստակամություն։

ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Մրցութային հանձնաժողովի դիտարկմանն են ներկայացվելու միայն «Դիմելու ընթացակարգի» տեխնիկական պահանջներին բավարարող հայտերը։
Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:
Առաջադրված պայմանները և որակավորման պահանջները բավարարող դիմորդների հետ կանցկացվի հարցազրույց։
Հաղթողը որոշվելու է հարցազրույցների և գնառաջարկների համադրման արդյունքում։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Կարող են դիմել թե ֆիզիկական անձինք, թե կազմակերպություններ,
Ներկայացված պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր դիմորդ պետք է ներկայացնի միայն մեկ հայտ։

Հայտը պետք է ներառի.

  • Պորտֆոլյո (առնվազն 2 ավարտած նախագծերի հղումներ),
  • Գնառաջարկ (ֆայլը կարող եք ներբեռնել այստեղից)
  • Ըստ ցանկության՝ աշխատանքային փորձի լրացուցիչ հիմնավորումներ և/կամ երաշխավորագրեր / նախորդ պատվիրատուների դրական գնահատականներ։

Հայտը կարող է ներկայացվել առձեռն կամ էլեկտրոնային փոստով,
Առձեռն ներկայացնելու դեպքում հայտը պետք է անձամբ բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով, մինչև 2019թ. փետրվարի 16-ը, ժամը 18։00,
Էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում հայտը պետք է ուղարկել hr@yic.am էլ-հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Կայքի պատրաստման ծառայություն», մինչև 2019թ. փետրվարի 16-ը, ժամը 23:59:
Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանին՝ զանգահարելով 095-91-91-97 հեռախոսահամարով:

 

ԾՐԱԳԻՐԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը գործարկել է «Get a bike, get a life» անվանումով սոցիալական ձեռնարկատիրության նախագիծ։ Նախագծի նպատակն է Գյումրիում ստեղծել և զարգացնել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ:

Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրի քաղաքում և նրա շրջակայքում՝ տեղացիներին և զբոսաշրջիկներին մատչելի ծառայություններ մատուցելու միջոցով:

Ծրագիրը մի կողմից նպաստելու է անմիջական մասնակիցների՝ հատկապես երիտասարդների կյանքի որակի, շրջակա միջավայրի բարելավմանը, մյուս կողմից, նախագծից ստացված եկամուտները ծառայեցվելու են ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որոնցից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտասարդներ:

 

Ծրագիրն իրականացվում է ենթադրամաշնորհի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրամիության կողմից և իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Հայաստան) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում:

 

Bike_logo_arm