Փետրվարի 5, 2019

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

mobilityYIC

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Water and us

ՎԱՅՐԸ՝ Նովի Սաչ, Լեհաստան

ՕՐԵՐԸ՝ մարտի 9-16, 2019

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է

  • իրազեկել մասնակիցներին ջրային ռեսուրսների պահպանման կարևորության մասին և ձևակերպել մարդու դերը շրջակա միջավայրի պահպանության գործում,
  • մշակել ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգների քարտեզ և դրանց հաղթահարման ճանապարհները,
  • նկարահանել վավերագրական ֆիլմ ջրային միջավայրի խնդիրների մասին,
  • հնարավորություն ընձեռել երիտասարդներին՝ ձեռք բերելու միջմշակութային հմտություններ

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 17-20 տարեկան երիտասարդներ, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները շրջակա միջավայրի և ջրի պահպանության վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերել միջմշակութային փորձառություն:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ փետրվարի 10-ը, ժամը 18:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):