Փետրվարի 22-ից 23-ը տեղի ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի մենթորների վերապատրաստման դասընթացը: Դասընթացի ընթացքում ծրագրի 5 մենթորներ հնարավորություն ունեցան ծանոթանալու մենթորության ոճերին, սկզբունքներին, դեռահասների հետ աշխատանքի առանձնահատկություններին, երիտասարդական նախաձեռնությունների մշակման քայլերին, ինչպես նաև բացայատեցին դեռահասներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներ, որոնք կօգնեն վերջիններիս կայանալ` որպես հմուտ մենթորներ: Նշենք, որ ընտրված մենթորները ս/թ մարտից օգոստոս ամիսներին աջակցելու են «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում դեռահասներից ձևավորված թիմերին՝ իրենց ծրագրային գաղափարները մշակելու և կյանքի կոչելու համար: *«UPSHIFT Հայա...


 Փետրվարի 23-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այցելեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, որի ընթացքում հանդիպեց ԵՆԿ աշխատակազմի անդամների հետ, ավելի մանրամասն ծանոթացավ կազմակերպության գործունեության ուղղություններին, ինչպես նաև իրակացված և ընթացիկ ծրագրերին: Հաջորդիվ դեսպանն այցելեց ԵՆԿ ՀԿ-ի կողմից հիմնադրված «Երիտասարդների տուն», որը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ աշխատող առաջին կենտրոնն է Հայաստանում: Այցելության ընթացքում դեսպանը ծանոթացավ կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին, երեխաների հետ տարվող առօրյա աշխատանքներին, ինչպես նաև շփվեց կենտրոնի սաների հետ, ովքեր հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել դեսպանին: Հանդիպումների ընթացքում դեսպանը կարևորեց Գյումրու «Երիտասարդական նախա...


  Հյուրընկալող կազմակերպություն՝ Asociatia Nationala de Dezvoltare Continua a Tineretului din Romania “ANDCTR” NGO Երբ՝ Փետրվար 2019 – Օգոստոս 2019 Որտեղ՝  Կրայովա, Ռումինիա Նպատակ՝ Բարձրացնել երեխաների հետաքրքրությունը կրթության նկատմամբ՝ դասերի ընթացքում կիրառելով նորարար մեխանիզմներ և գործողություններ:   Կամավորի անունը` Գոռ Խաչատրյան, Սյուզաննա Մարգարյան Կամավորի առաջադրանքները՝ Տեղի համայնքում կազմակերպել վարվեցողության կանոնների վերաբարյալ ինտերակտիվ աշխատարաններ, Դոլժի երիտասարդների շրջանում տեղեկատվություն տարածել տեղական և միջազգային կամավորական հնարավորությունների մասին, կազմակերպել տարբեր միջոցառումներ, պատրաստել հոդվածներ և տեսահոլովակներ իրենց կամավորական գործունեության վերաբերյալ:             ...


ԿԱՌՈՒՅՑ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Փետրվարի 28, 2019թ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ Մարտ, 2019թ.   ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Կազմակերպության սոցիալական ձեռնարկատիրական գործունեության (ծառայությունների մատուցում, առք ու վաճառք և այլն) իրականացման համար անհրաժեշտ օրինակելի պայմանագրերի, համաձայնագրերի, հավելվածների, ակտերի պատրաստում (5-6 անուն փաստաթուղթ), Իրավական ռիսկերի նվազեցմանն ուղղված խորհրդատվություն։ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է), Քաղաքացիական օրենսգրքի իմացություն, Աշխատանքային փորձ՝ վերջին 2 տարում առնվազն 1 տարվա գործունեություն տվյալ աշխատանքների իրականացման ոլորտում, Հայերենի գերազան...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ESC to Reality: QualiCaucasus ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ մարտ 11-18, 2019 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է Կովկասի տարածաշրջանի գործընկերների հետ Եվրոպական համերաշխության կորպուսի շրջանակներում իրականացվող կամավորական ծրագրերի որակի բարձրացումը` զարգացնելով կամավորների աջակցության համակարգում ուղղակիորեն ներգրավված անձանց կարողությունները:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած ԵՀԿ համակարգողներ, մենթորներ, վերահսկողներ և կամավորների հետ աշխատանքում անմիջականորեն ներգրավված այլ անձիք:   ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:   Հավելյալ տեղեկատվություն կարող եք ձեռք բերել ներկայացված տեղեկատո...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  «Do your EVS in Poland» ՎԱՅՐԸ՝  Կլոձկո, Լեհաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  ապրիլ-օգոստոս, 2019 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  “ Klodzko Educational Association ” ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, հանդուրժողականությունը և ինքնավստահությունը: Ներկայացնել եվրոպացիների պատմությունը, սովորույթները, ավանդույթներն ու խնդիրները  և բարելավել լեզվական հմտությունները: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, պատասխանատու և շփվող երիտասարդները:   Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@...


ԿԱՌՈՒՅՑ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Փետրվարի 16, 2019թ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ 30 աշխատանքային օր (փետրվար-մարտ), 2019թ.   ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Սոցիալական ձեռնարկատիրության վեբ կայքի՝ էլեկտրոնային խանութի պատրաստում և տեղայնացում։ Անհրաժեշտ պահանջներ՝ Կայքի ձևավորման աշխատանքներ՝ պատրաստի ձևանմուշի օգտագործմամբ, Կայքի ծրագրավորում, Կայքի երաշխիքային սպասարկում 2 ամիս (beta-testing) Նախատեսվող կայքի մասին նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտարկել հետևյալ, բայց ոչ պարտադիր, մոդելային օրինակները՝ https://www.antwerpbybike.be/en/discover-antwerp-by-bike/ http://www.cyclant.com/en/ https://www.pasispirk.lt/en/   ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ Ե...

 
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Water and us ՎԱՅՐԸ՝ Նովի Սաչ, Լեհաստան ՕՐԵՐԸ՝ մարտի 9-16, 2019 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է իրազեկել մասնակիցներին ջրային ռեսուրսների պահպանման կարևորության մասին և ձևակերպել մարդու դերը շրջակա միջավայրի պահպանության գործում, մշակել ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգների քարտեզ և դրանց հաղթահարման ճանապարհները, նկարահանել վավերագրական ֆիլմ ջրային միջավայրի խնդիրների մասին, հնարավորություն ընձեռել երիտասարդներին՝ ձեռք բերելու միջմշակութային հմտություններ   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 17-20 տարեկան երիտասարդներ, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները շրջակա միջավայրի և ջրի պահպանության վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերել միջմշակութային փորձառություն:   ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ...


Փետրվարի 1-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Համաձայն փոխըմբռման հուշագրի՝ կողմերը միմյանց աջակցելու են Սպիտակ քաղաքի երկու դպրոցներում իրականացվող ծրագրային գործողությունների ընթացքում: Փոխըմբռման հուշագիրը ստորագրել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աշխեն Բաբայանը:  *«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային» ծրագիրը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստ...