Հունվարի 23, 2019

ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Bike_logo_arm

 

ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Հունվարի 31, 2019թ.

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ
Փետրվար, 2019թ.

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Ծրագրի ղեկավար

 

ԾՐԱԳԻՐԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն գործարկել է «Get a bike, get a life» անվանումով սոցիալական ձեռնարկատիրության նախագիծ, որի նպատակն է Գյումրիում ստեղծել և զարգացնել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ:

Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրի քաղաքում և նրա շրջակայքում՝ տեղացիներին և զբոսաշրջիկներին մատչելի ծառայություններ մատուցելու միջոցով:

Ծրագիրը մի կողմից նպաստելու է անմիջական մասնակիցների՝ հատկապես երիտասարդների կյանքի որակի, շրջակա միջավայրի բարելավմանը, մյուս կողմից, նախագծից ստացված եկամուտները ծառայեցվելու են ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որոնցից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտասարդներ:

Ծրագիրն իրականացվում է ենթադրամաշնորհի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրամիության կողմից և իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Հայաստան) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում:

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական ձեռնարկատիրության համար մարքեթինգային խորհրդատվություն, աջակցություն հեծանվային վարձույթի բիզնեսի «Մարքեթինգային պլանի» կազմմանը.

  • Իրավիճակի վերլուծություն (շուկայի, գնորդների խմբերի և պահանջմունքների նկարագրում, կազմակերպության ընթացիկ հնարավորությունների գնահատում),
  • Մարքեթինգային ռազմավարության մշակում (թիրախային սեգմենտների ընտրություն և դիրքավորում, ապրանքային, գնային, տեղաբաշխման և առաջխաղացման ռազմավարությունների պատրաստում),
  • Ֆինանսական վերլուծություն (վաճառքի ծավալների, ծախսերի կանխատեսումներ, անվնասաբերության վերլուծություն),
  • Պրոդուկտի գովազդում, ապրանքների և ծառայությունների մասին հիմնական հաղորդագրությունների կազմում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ոլորտային բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ (պորտֆոլյոյի, իրականացրած նախորդ և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հղումները կդիտվեն առավելություն),
  • Վերլուծական և ռազմավարական մտածողություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Մտքի ճկունություն, ոչ ստանդարտ, ստեղծարար լուծումներ առաջարկելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։

ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ուսումնասիրվելու են դիմորդների ինքնակենսագրականներն ու աշխատանքային փորձի հիմնավորումները: Մրցութային հանձնաժողովը ուսումնասիրության ժամանակ կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:
Որակավորման պահանջները բավարարող դիմորդները հրավիրվելու են հարցազրույցի։
Հաղթողը որոշվելու է հարցազրույցների արդյունքում։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  • Կարող են դիմել թե անհատներ, թե կազմակերպություններ,
  • Ներկայացված պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր դիմորդ ներկայացնում է միայն մեկ հայտ,
  • Հայտը պետք է ներառի դիմորդի ինքնակենսագրականը (CV)։ Ըստ ցանկության դիմորդը կարող է ներկայացնել աշխատանքային փորձի լրացուցիչ հիմնավորումներ,
  • Հայտը կարող է ներկայացվել առձեռն կամ էլեկտրոնային փոստով,
  • Առձեռն ներկայացնելու դեպքում հայտը պետք է անձամբ բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով, մինչև 2019թ. հունվարի 31-ը, ժամը 18։00,
  • Էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում հայտը պետք է ուղարկել hr@yic.am էլ-հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Մարքեթինգային ծառայություն», մինչև 2019թ. հունվարի 31-ը, ժամը 23:59:

Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանին՝ զանգահարելով 095-91-91-97 հեռախոսահամարով: